Դեպի վերեւ

2016-ին Հայաստանում դատապարտվել է 4 բժիշկ. նրանցից 3-ի նկատմամբ ազատազրկման դատավճիռ է կայացվել

news.am01/4/2017, 6:05
  • Email
  • Facebook
  • Twitter

2016-ին Հայաստանում դատապարտվել է 4 բժիշկ. նրանցից 3-ի նկատմամբ ազատազրկման դատավճիռ է կայացվել

Հայաստանում 2016թ. բուժվող հիվանդի մահվան մեջ 4 բժիշկ է մեղավոր ճանաչվել եւ դատապարտվել: Հատկանշական է, որ նրանցից երեքի նկատմամբ դատարանն ազատազրկման դատավճիռ է կայացրել:

NEWS.am-ը համառոտ ներկայացնում է գործի նյութերը եւ հրապարակված դատավճիռները:

- Հրազդան բժշկական կենտրոնի մանկաբույժ Մարինե Հակոբյանը 2 տարվա ազատազրկման է դատապարտվել 40 օրական երեխայի մահվան համար: Ըստ մեղադրական եզրակացության՝ 30 տարվա փորձ ունեցող Մարինե Հակոբյանը, քաջատեղյակ լինելով դեռեւս 2015թ. փետրվարի 3-ի լույս 4-ի գիշերը իր իսկ ցուցումով բուժում ստացած եւ հաջորդ օրն առավոտյան հարազատների ուղեկցությամբ «Հրազդան ԲԿ» բերված 40 օրական Մանեի՝ ընտանեկան բժիշկ Մելանյա Եղիազարյանի կողմից տրված «հնարավոր բակտերիալ ինֆեկցիա, ինտեստինալ սինդրոմ» ախտորոշմանը չի պահպանել «Երեխաների հիվանդանոցային բժշկական օգնության ուղեգրման եւ հոսպիտալացման կարգը հաստատելու մասին» ՀՀ առողջապահության նախարարի 2013թ. հունվարի 22-ի N 90-Ա հրամանի հավելված 1-ի 5-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջները:

Մանկաբույժը դրսեւորել է անբարեխիղճ վերաբերմունք, չի կատարել իր մասնագիտական պարտականությունները՝ հրաժարվել է երեխային ընդունել ստացիոնար՝ պատճառաբանելով, որ հիվանդանոցը անհրաժեշտ բժշկական սարքավորումներով հագեցած չէ եւ այդպիսով բաց է թողել տվյալ դեպքում անհրաժեշտ բժշկական օգնության եւ սպասարկման հիմնական եւ միակ ճիշտ մոտեցումը՝ հոսպիտալիզացիան. որի դեպքում հնարավոր կլիներ Մանեին ցուցաբերել բժշկական սարքավորումներով չպայմանավորված առաջնային բուժօգնություն՝ ինֆուզիոն թերապիա, հեղուկների ներարկում, հակաբիոտիկային բուժում, թթվածնաբուժություն:

Այս ամբողջը հնարավորություն կտար ձեռնարկել մահվան հետ պատճառական կապի մեջ գտնվող հիվանդությունների բուժմանն ուղղված համապատասխան գործողությունները եւ կանխել հիվանդության չարորակ, արագ ընթացքի արդյունքում «Արաբկիր» ԲԿ տեղափոխվող հիվանդ Մանեին անզգուշությամբ պատճառված մահը:

Մարինե Հակոբյանը համաձայն չէ դատավճռի հետ եւ բողոքարկել է այն:

- Գյումրիի բժշկական կենտրոնի ռադիոլոգ Նազանի Մալխասյանը 2.5 տարվա ազատազրկման է դատապարտվել: Ըստ մեղադրական եզրակացության՝ ռադիոլոգն իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ եւ անբարեխիղճ վերաբերմունքի հետեւանքով այդ պարտականությունները կատարել է ոչ պատշաճ, ինչի հետեւանքով անզգուշությամբ առաջացրել է վթարի ժամանակ բազմաթիվ վնասվածքներ ստացած Լեւոն Դարբինյանի մահը:

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Մալխասյանին 3 տարով զրկել է նաեւ բժշկությամբ զբաղվելու իրավունքից: Բժշկուհին վերաքննիչ բողոք է ներկայացրել:

-Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Անահիտ Պետրոսյանը 3 տարվա ազատազրկման է դատապարտվել 4-ամյա Կարինեի եւ 5-ամյա Էրիկի մահվան համար: Բացի այդ՝ դատարանը Անահիտ Պետրոսյանին 1 տարի 5 ամիս ժամկետով զրկել է մասնագիտական գործունեություն իրականացնելու իրավունքից: Երեխաները հիվանդանոց էին ընդունվել նույն օրը` տարբեր գանգատներով: Փոքրիկներից մեկի վիճակը գնահատվել էր միջին ծանրության` սուր աղիքային ինֆեկցիա նախնական ախտորոշումով։ Երեկոյան փոքրիկի վիճակը կտրուկ վատացել էր։ Նրան տեղափոխել էին Վերակենդանացման բաժանմունք, սակայն կյանքը փրկել չէր հաջողվել: Մյուս երեխան` 5-ամյա Էրիկը, «Արմավիր» բժշկական կենտրոնից աղիքային ինֆեկցիայով ծայրահեղ ծանր վիճակում Երեւան էր տեղափոխվել եւ 18 օրվա կոմայից հետո մահացել: Ըստ երեխայի մոր` Անահիտ Պետրոսյանը երեխային հոգնա է արել, ներարկում, ապա կաթիլային միացրել, որից հետո փոքրիկը միանգամից կոմայի մեջ է ընկել:

Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ է թողել դատավճիռը: Կողմերը մտադիր են վճռաբեկ բողոք ներկայացնել:

- Արմավիրի բժշկական կենտրոնի մանկաբարձ- գինեկոլոգ Հասմիկ Հակոբյանին դատարանը մեղավոր է ճանաչել հղի Նարինե Շարոյանի մահվան համար եւ դատապարտել 2 տարվա ազատազրկման, սակայն վճիռը պայմանականորեն չի կիրառել` սահմանելով 2 տարվա փորձաշրջան: 28-ամյա Նարինե Շարոյանը 2014թ. հունիսի 28-ին «Արմավիր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել թունավորում ախտորոշմամբ, փսխել էր, այնուհետեւ` ինֆեկցիոն բաժանմունք տեղափոխվելուց հետո, նրան կեսարյան հատում էին արել, հեռացրել արգանդը: Վիրահատությունից հետո Նարինեին տեղափոխել էին Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ նա օրեր անց մահացել էր։ Նախաքննության ընթացքում պարզվել էր, որ «Արմավիր» ԲԿ-ում վիրահատությունը կատարվել է ուշացումով։ Ըստ փորձագետների՝ հաշվի առնելով Նարինե Շարոյանի հղի լինելը եւ նրա մոտ մինչեւ այդ ախտորոշված «բարդացած մանկաբարձական անամնեզ» ախտորոշումը, անհրաժեշտ էր ի սկզբանե նրան ընդունել ոչ թե ինֆեկցիոն բաժանմունք, այլ մանկաբարձական, որտեղ ժամանակին հնարավոր կլիներ ախտորոշել հղիության հետ կապված բարդությունները եւ փրկել նրա կյանքը։ Մեղադրյալ բժշկուհու նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Մեղադրվող բժշկուհին ասում էր, թե ինքը հղիին ինֆեկցիոն բաժանմունք ուղարկելուց առաջ խորհրդակցել է այդ օրը բաժանմունքի պատասխանատու հանդիսացող Արմեն Վարդանյանի հետ: Արմեն Վարդանյանը պնդում էր, որ Հասմիկ Հակոբյանը ինքնուրույն, առանց իր հետ խորհրդակցելու է որոշել հղիին գինեկոլոգիական բաժանմունքում պահելու փոխարեն ուղարկել ինֆեկցիոն բաժանմունք:

Պաշտպանական կողմը պատահածում մեղադրում էր հղիին վիրահատած գինկելոգ Արմեն Վարդանյանին, որը գործում ներգրավված է որպես վկա եւ վկայություն տալուց հետո հեռացել է Հայաստանից:

Մահացած հղիի հարազատները վերաքննիչ բողոք էին ներկայացրել, սակայն դատարանն անփոփոխ էր թողել դատավճիռը:

Նախորդ տարի Հայաստանում մի բժիշկ է...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 482.75 484.5
EUR 517 523
RUR 8.34 8.42
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վերեւ