Դեպի վեր

Փարաջանովն էներգետիկ «վամպիր» էր, դրա համար էլ սիրում էր երիտասարդներին. լուսանկարիչ Յուրի Մեչիտով

armtimes.com01/20/2023, 4:42

Փարաջանովն էներգետիկ «վամպիր» էր, դրա համար էլ սիրում էր երիտասարդներին. լուսանկարիչ Յուրի Մեչիտով

Հունվարի 9-ին լրացավ Սերգեյ Փարաջանովի 99-ամյակը, մարդու, որի գործերն ու մեծությունը դեռ երկար են ուղեկցելու մեզ:

«Ինչպես բոլոր մարդիկ, նա ևս միաժամանակ և՛ երջանիկ էր, և՛ դժբախտ: Երջանիկ էր իր տաղանդի ուժի շնորհիվ, դժբախտ՝ նույն պատճառով: Առանց տաղանդի մարդիկ սովորաբար ունենում են փոքր երջանկություն և փոքր դժբախտություն: Տաղանդավոր մարդիկ միաժամանակ կարող են լինել շատ երջանիկ և շատ դժբախտ»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է Սերգեյ Փարաջանովի՝ ազգությամբ վրացի լուսանկարիչը՝ Յուրի Մեչիտովը:

Վերջինս հիշում է՝ Փարաջանովը լուսանկարվել շատ էր սիրում, պարզապես խենթանում էր. «Միշտ ասում էր՝ Յուրա, նկարի՛ր ինձ, ու դու կկերտես քո ապագան, և նա բացարձակ ճիշտ էր, քանի որ նրա լուսանկարները երկու անգամ ներկայացրել եմ Ամերիկայում, հինգ անգամ՝ Անգլիայում, հինգ անգամ՝ Ֆրանսիայում, և, հավատացեք, եթե թվարկեմ, շատ երկար կտևի: Վերջին անգամ Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանի հետ Սոֆիայում ենք կազմակերպել համատեղ ցուցահանդես, նման ցուցահանդեսներ ենք ունեցել նաև Լոնդոնում ու Փարիզում»:

Խոսելով Փարաջանովի մեծության մասին՝ Մեչիտովը նկատում է՝ նա արարող մարդ էր, որը ոչ մի րոպե չէր կանգնում, չէր դադարում ստեղծագործել:

«Ինձ գայթակղում էր այն, որ երբ իրեն այցելում էի, միշտ հյուրեր ուներ, անընդհատ ստեղծագործում էր. նա ասես մշտական էներգիայի աղբյուր լիներ: Միաժամանակ, հիշում եմ, երբ այցելում էի նրան, դատարկված էի վերադառնում իր մոտից: Փարաջանովն էներգիա էր վերցնում, որոշակի իմաստով կարելի է ասել՝ էներգետիկ «վամպիր» էր, դրա համար էլ սիրում էր մեզ՝ երիտասարդներիս, և շփվում մեզ հետ: Դա, իհարկե, նորմալ էր, որ մենք՝ երիտասարդներս, նրան էներգիա էինք տալիս, փոխարենը՝ ստանում գիտելիքներ ու իմաստություն»,- ասում է լուսանկարիչը:

Նրա խոսքով՝ շատ բան է սովորել Փարաջանով մեծությունից. «Մեր հանդիպումները հենց այդպես էլ կարելի է նկարագրել՝ մի կողմից ես նրան էներգիա էի տալիս, մյուս կողմից՝ շա՜տ բան սովորում: Ամենագլխավոր բանը, որ սովորել եմ Սերժիկից, այն է, որ ոչ թե պետք է լավ կադր «բռնել», այլ պետք է ստեղծել այն: Դրանք միանգամայն տարբեր բաներ են, երբ ոչ մի բանից, հասարակ էլեմենտներից ստեղծում ես կադր, ինչպես երաժշտությունն ես զրոյից գրում»:

Անդրադառնալով Փարաջանովի վերաբերյալ տարբեր ընկալումներին՝ Մեչիտովն ասում է, որ տարօրինակ են այն մարդիկ, որոնք Փարաջանովին տարօրինակ են համարել ու համարում:

«Փարաջանովը շա՜տ, անասելի՛ տաղանդավոր էր, և գորշ մարդկանց համար, որոնք օժտված չեն տաղանդով, դա տարօրինակություն է: Բնությունը՝ Աստված է օժտում մարդուն տաղանդով, որը ոչ բոլորը կարող են տեսնել, հասկանալ և ընդունել: Կարող են համարել տարօրինակ, խելագար, դա իրենց խնդիրն է: Լինում են նաև նախանձ մարդիկ, որոնց նախանձը երբեմն կործանարար է լինում»,- ասում է լուսանկարիչը:

Միևնույն ժամանակ զրուցակիցը չի թաքցնում, որ այդ ամենը, իհարկե, խանգարում է ստեղծագործող մարդուն, ինչպես խանգարել է Փարաջանովին. «Իհարկե, դա խանգարում է, ինչպես չի խանգարում: Նրան ձերբակալեցին, ինչո՞ւ, քանի որ մի կողմից նախանձում էին, մյուս կողմից նա շատ սուր լեզու ուներ և ուղիղ խոսում ու բարձրաձայնում էր այն թերությունները, որ նկատում էր մարդկանց, պետական այրերի մոտ: Սկսեց ձևավորվել դժգոհություն, որը հետագայում տարբեր հանգամանքների բերումով հանգեցրեց Փարաջանովի դատապարտմանը: Սա շատ երկար պատմություն է: Եվ, այո՛, այն մարդը, որ շատ տաղանդավոր է, աննկարագրելի հնարամիտ, նրա համար հեշտ չէ ապրել «նորմալ» հասարակության մեջ, որը չափից դուրս նորմալ է և չափից դուրս ճիշտ»:

Մեչիտովը նկատում է՝ Փարաջանովը սիրում էր գեղեցկությունը. նա հսկայական ստեղծագործական էներգիա ուներ. «Դրա համար նրա մոտ միշտ տարբեր մարդիկ էին գնում, որոնց երբեմն ներգրավվում էր իր ստեղծագործություններում ու գործերում: Փարաջանովը երբեմն ֆիզիկապես թույլ էր, քանի որ Ուկրաինայում շատ վատ լագերում էր հայտնվել, երեք անգամ տեղափոխվել էր և անգամ ինքնասպանության շեմին հայտնվել: Սակայն կարողացել էր ոչ միայն փրկվել, այլև ստեղծել ու իր հետ բերել աշխատանքներ, որոնք հիմա զարդարում են նրա տուն-թանգարանի պատերը Երևանում»:

Լուսանկարիչն այսօրվա պես հիշում է՝ Փարաջանովին առաջին անգամ լուսանկարել է իրենց ծանոթության օրը՝ 1978 թվականի նոյեմբերի 1-ին. «Իմ առաջին լուսանկարը, որը Փարաջանովն անվանեց «Ջոկո...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420432
RUR4.24.4
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր