Կատալոնիայի խորհրդարանի լիազորությունների ժամկետը 4 տարի է, սակայն, նկատի ունենալով Կատալոնիայում տեղի ունեցող իրադարձությունները և զարգացումները՝ այդ պատճառով խորհրդարանը վաղաժամկետ լուծարվել էր։
Ի տարբերություն 2017 թվականի ընտրությունների, որին մասնակցել էր 12 կուսակցություն և դաշինք, այս անգամ մասնակցության հայտ էին ներկայացրել 9 կուսակցություն և դաշինք։
Կատալոնիայի խորհրդարանն ունի 135 պատգամավոր։
2021 թվականի ընտրություններին հիմնական պայքարը հետևյալ ուժերի մեջ է ընթացել
Կատալոնիայի Սոցիալիստական կուսակցություն (Partit dels Socialistes de Catalunya - PSC) Կատալոնիայի Հանրապետական Ձախ կուսակցություն (Esquerra Republicana de Catalunya - ERC) Միասին՝ Կատալոնիայի համար (Junts per Catalunya, Junts)2021 թվականի ընտրություններն անցկացվել են կորոնավիրուսի պատճառով սահմանված սահմանափակումների պայմաններում: Կատալոնիայում ընտրելու իրավունք ունեցող 5.4 միլիոն քաղաքացիներից ընտրություններին մասնակցել է 2,8 միլիոն մարդ կամ ընտրելու իրավունք ունեցողների 53,56% տոկոսը։
Ընտրաթերթիկների հաշվարկից հետո, Կատալոնիայի Խորհրդարանը, առաջիկա 4 տարվա համար հետևյալ պատկերը կունենա
Կատալոնիայի Սոցիալիստական կուսակցություն (Partit dels Socialistes de Catalunya - PSC) - 33 մանդատ – Քվեների 23,02%։ 2017 թվականին՝ 17 մանդատ։ Կատալոնիայի Հանրապետական Ձախ կուսակցություն (Esquerra Republicana de Catalunya - ERC) – 33 մանդատ – Քվեների 21,29 % 2017 թվականին՝ 32 մանդատ։ Միասին՝ Կատալոնիայի համար (Junts per Catalunya, Junts) - 32 մանդատ – Քվեների 20,07% 2017 թվականին՝ 34 մանդատ։ Վոքս (VOX) – 11 մանդատ – Քվեների 7,68%։ Ընդհանուր ՝ մենք կարող ենք (En Comú Podem) – 8 մանդատ – Քվեների 6,87% 2017 թվականին՝ 8 մանդատ Ժողովրդական միասնության թեկնածություն (Candidatura d'Unitat Popular, CUP) – 9 մանդատ - Քվեների 6,67% 2017 թվականին՝ 4 մանդատ։ Քաղաքացիներ (Ciutadans) – 6 մանդատ - Քվեների 5,58%։ 2017 թվականին՝ 36 մանդատ։ ժողովրդական կուսակցություն (Partit Popular de Catalunya, PP) – 3 մանդատ- Քվեների 3,85% 2017 թվականին՝ 4 մանդատ։Ուշագրավ է, որ այս ընտրություններին առաջին անգամ մասնակցեց և 11 մանդատով Կատալոնիայի խորհրդարանում հայտնվեց իսպանական ծայրահեղ աջ VOX կուսակցությունը։
VOX-ը, որ Իսպանիայի խորհրդարանում մեծագույն երրորդ կուսակցությունն է, ստանալով 11 մանդատ՝ առաջին անգամ մուտք գործելով Կատալոնիայի խորհրդարան զբաղեցրեց ավելի շատ աթոռ,...
Կարդալ ամբողջովին
