Դեպի վեր

Թող Ռ. Քոչարյանը քայլի առջևից, Վանեցյանն էլ ապահովի անվտանգությունը՝ առանց գաղտնալսելու. Անդրանիկ Քոչարյան

azatutyun.am08/1/2020, 3:42

Թող Ռ. Քոչարյանը քայլի առջևից, Վանեցյանն էլ ապահովի անվտանգությունը՝ առանց գաղտնալսելու. Անդրանիկ Քոչարյան

«Ազատությունն» այսօր «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման շրջանակներում զրուցել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ:

Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից:

Անդրանիկ Քոչարյան. - Ես Մարտի 1-ի փաստահավաք խմբի անդամ եմ եղել և բացի դա նաև Մարտի 1-ի քաղբանտարկյալների մեծամասնությունը, եթե ոչ բոլոր քաղբանտարկյալները, եղել են իմ ընկերները: Նրանցից առնվազն երկուսը հիմա գտնվում են կոմայի մեջ, մեկն էլ մահացավ առողջական խնդիրների պատճառով՝ Սմբատ Այվազյան: Դա նշանակում է, որ նրանք իրենց առողջությունը կորցրել են նաև բազմաթիվ դատաիրավական համակարգում գործունեություն ծավալած դատավորների ապօրինի որոշումների պատճառով ևս: Այդտեղ իմ կարծիքը կարող է տարբերվել այլ քաղաքական գործիչների կարծիքից, որոնք ասում են՝ ծնող, հայր, այդտեղ պետք է ոչ մի բան չգտնել: Բայց այստեղ խնդիրը դա չի, մեր խմբակցությունում դա քննարկել ենք թեկնածությունը, թեկնածուի հետ ունեցել ենք հարցուպատասխաններ, և մեր քվեարկությամբ մենք կհաստատենք, թե ինչպես ենք վերաբերում այդ թեկնածուի հետ կապված հարցերին:

«Ազատություն». - Պարոն Քոչարյան, այդ հանդիպմանը Դուք ի՞նչ տպավորություն ստացաք, նա այդ ինչ-ինչ մտահոգությունները փարատե՞ց:

Անդրանիկ Քոչարյան. - Եկեք ես իմ տպավորությունների մասին հիմա չկիսվեմ, մենք կարող ենք խոսել քվեարկությունից հետո:

«Ազատություն». - Պարոն Քոչարյան, շուտով խորհրդարանին ներկայացվելու է նաև ևս մեկ թեկնածու, այս անգամ Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանի մասին է խոսքը. նորից առնչություն անցյալին և նորից գնդակը խորհրդարանի դաշտում է:

Անդրանիկ Քոչարյան. - Մենք անցյալի հետքերից այդքան շուտ և հեշտ չենք պրծնելու, բայց ամբողջ գործընթացները մեր երկրի առողջացման գնում են այն ուղղությամբ, որ երկիրը պետք է թեթևացվի՝ իր վրա եղած այդ ծանրությունները հաղթահարելով: Այնպես որ եկեք թեկնածությունները, քննարկումները տեսնենք ինչպես կանցնեն թե՛ խմբակցություններում, թե՛ խորհրդարանում, թե՛ արտախորհրդարանական քննարկումը շատ կարևոր են, դրանք էլ առողջացման և վեթինգի տարրեր են պարունակում: Կարևորելով նաև Սահմանադրական դատարանի շուրջ եղած այս մեկ տարվա պրոցեսները, նաև մեր դատաիրավական համակարգի առողջացման խնդիրները, կարծում եմ, որ ամեն մի թեկնածու պետք է վերջիվերջո համապատասխանի այն չափորոշիչներին, որը նաև ամրագրված է հեղափոխության օրակարգում:

«Ազատություն». - Ամեն դեպքում չե՞ք բացառում, որ անգամ եթե նա կառավարության, վարչապետ Փաշինյանի թեկնածուն է, կարող է Ազգային ժողովում մերժվել:

Անդրանիկ Քոչարյան. - Թեկնածությունները, մանրամասն պարոն Փաշինյանը միշտ ասել է, որ ցանկացած թեկնածու, որ կոմունիկացիոն խողովակի միջոցով կգա քննարկումների փուլ, նա պետք է լրացուցիչ ուսումնասիրվի, և վերջնական համոզմունքի կայացման պարագայում նոր տեղի ունենան լիարժեք քննարկումներ: Այնպես որ որևէ ճնշում որևէ պատգամավորի կամ խմբակցություն ներսում գոյություն չունի: Այս քննարկումներն էլ հենց դրանով են շատ լավը, որ, էլի եմ ասում, իրենց մեջ պարունակում են շատ լուրջ վեթինգի գործընթացներ:

«Ազատություն». - Արթուր Վանեցյանը երեկ ասաց, որ չի բացառում հանդիպել Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի հետ, ճիշտ է նա նաև Լևոն Տեր-Պետրոսյանի անունը տվեց, բայց առաջին նախագահի օրակարգում իշխանափոխության հարցը չկա, նա չի բարձրաձայնել այդ մասին, ուստի մնում է դաշինքը Սարգսյանի, Քոչարյանի հետ: Հիմա ինչո՞ւ ոչ, Ուկրաինայի օրինակն են բերում, որտեղ մայդանից հետո, տեսեք, քանի անգամ իշխանափոխություն է տեղի ունեցել:

Անդրանիկ Քոչարյան

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD482487
EUR568579
RUR6.566.78
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր