«Սլավյանսկի բազար 2022»-ի Հայաստանի պատվիրակության ղեկավար Վրեժ Կիրակոսյանը գոհ է մրցույթում հայ մասնակիցների գրանցած արդյունքներից: Նա հայտնում է, որ մրցույթի մանկական կատարողների կազմում Հայաստանը ներկայացրել է 12-ամյա Կարինա Սահակյանը, որն արժանացել է մրցույթի կազմկոմիտեի հատուկ մրցանակին: Երիտասարդ կատարողների կազմում հանդես է եկել 18-ամյա Մարիա Խանդանյանը, որը զբաղեցրել է երրորդ հորիզոնականը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կիրակոսյանը շեշտում է՝ մրցույթը, որն անցկացվել է հուլիսի 14-17-ը Բելառուսի Վիտեբսկ քաղաքում, շատ լավ է կազմակերպված եղել. ամեն ինչ արվել է, որ յուրաքանչյուր մասնակից իրեն զգա մշակութային գեղեցիկ իրադարձության, պտույտի կարևոր մաս:
«Մանկական կատարողների կազմում Կարինան արել է առավելագույնը, և ես գոհ եմ նրա ելույթներից: Ժյուրիի անդամներն ընդգծում էին, որ Կարինան ամենաերաժշտական մասնակիցն է, քանի որ և՛ պարում է, և՛ երգում: Նա արժանացավ մրցույթի կազմկոմիտեի հատուկ մրցանակին, ինչը հազվադեպ է պատահում մանկական մրցույթում»,-նշում է Կիրակոսյանը:
Անդրադառնալով Մարիա Խանդանյանին՝ նա ասում է, որ վերջին անգամ երիտասարդ կատարողների կազմում տասը տարի առաջ է Հայաստանը հաջո...
Կարդալ ամբողջովին
