Նոր Porsche 911 GT3 R-ը հանրությանը կներկայացվի այս տարվա 24 Hours of Spa-Francorchamps դիմացկունության մրցարշավի ժամանակ: 2023 թվականի մրցաշրջանից սկսած Porsche-ի հաճախորդների թիմերը կարող են նոր մրցարշավային մեքենան ներկայացնել GT3 կանոնակարգերին համապատասխանող համաշխարհային ավտոսպորտի միջոցառումների ընթացքում: Մեքենան հիմնված է վերջին 992 սերնդի 911-ի վրա: Իր նախորդի համեմատ՝ նոր 911 GT3 R-ն առանձնանում է ավելի մեծ շարժիչով, ավելի կայուն աերոդինամիկ կատարողականությամբ եւ մեքենայի օպտիմալացված բալանսով:
911 GT3 R-ի ստեղծման աշխատանքները սկսվել են 2019 թվականին: Առաջնահերթությունը տրվել էր պրոֆեսիոնալ վարորդների համար մեքենայի մանեւրականության հնարավորությունների հետագա բարելավմանը:
Մեկ այլ առաջնահերթություն էր թիմերի համար մրցարշավային մեքենաների կառավարման օպտիմիզացումը եւ ընթացիկ ծախսերի նվազեցումը: Այժմ Porsche Motorsport-ն առաջարկում է նոր 911 GT3 R-ը՝ 511 000 եվրո արժողությամբ:
«Նոր 911 GT3 R-ի վրա մեծ պատասխանատվություն է դրված», - ասում է Porsche Motorsport-ի վաճառքի տնօրեն Մայքլ Դրայզերը:
«Նախորդ տարբերակը 2019 թվականից ի վեր հաղթել է գրեթե ամենուր, որտեղ հնարավոր էր հաղթել GT3-ի չորս սեզոնների ընթացքում: Այն դասակարգային հաղթանակներ է գրանցել 24 Hours of Daytona եւ 12 Hours of Sebring դիմացկունության մրցարշավներում: Նոր մոդելը հսկայական ծանրաբեռնվածության է ենթարկվելու Porsche-ի հաճախորդների մրցարշավային թիմերի կողմից», - նշում է նա:
Նոր մրցարշավային մեքենայի հիմքում 992 սերնդի 911 էներգաբլոկի վրա հիմնված շարժիչն է: Ինչպես նախորդ մոդելում, այն ջրով հովացվող, հարթ, վեց մխոցային շար...
Կարդալ ամբողջովին
