Երեկ՝ սեպտեմբերի 15-ին, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում տրվեց Երևանում Սեջոնգի դպրոցի և դրա շրջանակներում կազմակերպվող դասընթացների մեկնարկը:
Բացման խոսքով հանդես եկավ ԲՊՀ ռեկտոր Կարինե Հարությունյանը: Նա ողջունեց բոլոր ներկաներին, անձամբ իր և ԲՊՀ ողջ անձնակազմի անունից շնորհավորեց Սեջոնգի դպրոցի մեկնարկի կապակցությամբ: Իր խոսքում Կ. Հարությունյանը կարևորեց կորեերենի և կորեական մշակույթի նկատմամբ աճող հետաքրքրությունը նաև ԲՊՀ դիմորդների շրջանում, ինչի վառ ապացույցը 2020-2021 ուս. տարում 100-ից ավելի դիմորդների առկայությունն էր «Թարգմանչական գործ» կորեերեն-հայերեն մասնագիտության գծով:
Հայաստանում Սեջոնգի դպրոցի տնօրեն Փակ Հի Սուն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց ռեկտոր Կ. Հարությունյանին և Արտաքին կապերի վարչության պետ Քրիստինա Ծատուրյանին՝ դպրոցի բացման ուղղությամբ կատարված աշխատանքի և ներդրված ջանքերի համար: Փակ Հի Սուի խոսքով՝ Սեջոնգի դպրոցը հենց Կորեայի կառավարության կողմից կառավարվող դպրոց է, և դպրոցի բացումը շատ կարևոր է ՀՀ-ի և Կորեայի Հանրապետության համար: Նա հավելեց. «Սա դպրոց է Կորեան սիրողների համար, և այսուհետ հենց այս դպրոցի...
Կարդալ ամբողջովին