Վարչապետ Կարեն Կարապետյանն օրերս Լոռու մարզում էր։ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում տեղի ունեցած խորհրդակցությունը նվիրված է եղել մարզի զարգացման առաջնահերթություններին։
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը հանդիպման ընթացքում նշել է, որ Տեղական ինքնակառավարման մարմինների վերջին ընտրությունները, մասնավորապես, Վանաձորում որոշակիորեն խոչընդոտել են սոցիալ-տնտեսական ծրագրերի իրագործմանը։
Ինքը՝ վարչապետը, ներկա լրագրողների հավաստմամբ, ոչ մի բառով չի հիշատակել Վանաձորում առկա կառավարման ճգնաժամը։ Վանաձորի ավագանու մեծամասնության կողմից արդեն երեք ամիս շարունակվող բոյկոտը, փաստորեն, Հայաստանի երրորդ քաղաք այցելության ընթացքում վարչապետի մտահոգության առարկան չի դարձել։ Լրագրողներին էլ հարց տալու հնարավորություն չի ընձեռվել։
Ինչպես հայտնի է, երեք ընդդիմադիր խմբակցությունները՝ «Լուսավոր Հայաստանը», «Բարգավաճ Հայաստանը» և «Հայկական վերածնունդը», դիմել են կառավարությանը ավագանու լիազորությունները դադարեցնելու և նոր ընտրություններ անցկացնելու նախաձեռնությամբ։
Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանը «Առաջին...
Կարդալ ամբողջովին
