ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Արշալույս Փայտյանի կարծիքով` Սեյրան Օհանյանը իր անցած ճանապարհով կարողացել է ամբողջովին նվիրվել իր հայրենիքին թե պատերազմի ժամանակ, թե պատերազմից հետո` բանակաշինությանը, այլ բան, որ Օհանյանը որոշել է մտնել քաղաքականություն, և այսօր զարմանալի չէ, որ յուրաքանչյուր հայ իր մտածելակերպով, իր ունեցած հնարավորություններով ցանկալի է, որ մասնակիցը դառնա հզոր պետության ստեղծմանը. «Ես շատ դրական եմ մոտենում, յուրաքանչյուրն ինքն է որոշում իր պայքարի ձևը, դաշտը, մոտեցումը: Ես մի բանում եմ համոզված, որ ինքը` նվիրված պետականաշինության գործողությունների մասնակից անձը, բնականաբար չի կարող փոխվել, նույն ձևով ինքը կշարունակի իր ծառայությունը հայրենիքին:
Քաղաքականությամբ ես չեմ զբաղվում, չեմ էլ ուզում պատկերացնեմ` որ մասն է ընդդիմադիր, որ մասն է ոչ ընդդիմադիր, ինձ համար հայ ժողովրդի միատեղված ուժը ավելի ցանկալի է, ինձ համար ընդհանուր համախմբումը նպատակների և այդ նպատակների հիմքով գործողությունները կատարելը և հասնելն առավել է, քան այսօր մեկը` ընդդիմություն, մեկը` դիմություն, դա ինձ համար մի քիչ անընդունելի է: Ինձ համար հավաքական կերպարն է ընդունելի»:
-Նկատելի է, որ ով պաշտոնանկ է լինում, անցնում է ընդդիմադիրների շարքը, եթե Սեյրան Օհանյանը համալրի ընդդիմության շարքերը, դա կխոսի՞ նրա նեղացած լինելու մասին:
Ես չեմ կարծում, որ Սեյրան Օհանյանը նեղացկոտության կերպար է, ինքն այդպիսին չի, ես կարող եմ ասել, քանի որ ես իրեն շատ վաղուց գիտեմ, և մենք միասին ծառայել ենք, չեմ կարծում, որ դա այդպես է: Նորից եմ կրկնում` անձն ինքն է որոշում իր պայքարի ձևը և այդ պայքարի չափորոշիչները: Ո՞վ է ասել, որ լավագույն ծրագրի հեղինակը, այդ ծրագրի իրականացումը պետք է կոչվի ընդդիմություն: Յուրաքանչյուր անձ, մարդ, եթե ունի նպատակ, ծրագիր իր երկրին, հայրենիքին ծառայելու, պետությունը հզորացնելու, անպայման դուք դնում եք իշխանության դեմ և դա կոչում եք ընդդիմություն, ես չեմ ընդունում նման բաներ: Անհատը, ով պատրաստ է իր նպատակներով, գաղափարներով մասնակցի պետության հզորացմանը, պարտադիր չէ իրեն դիտարկել որպես ընդդիմադիր: Ընդդիմադիր են նրանք, ովքեր նման գաղա...
Կարդալ ամբողջովին