Ադրբեջանի պահանջով Բելառուսում ձերբակալված բլոգեր Ալեքսանդր Լապշինը երեկ դեմենստրատիվ տեղափոխվեց Բաքու: Լապշինը Մինսկում ձերբակալվել էր դեկտեմբերին: Նրա նկատմամաբ Ադրբեջանը միջազգային հետախուզում էր հայտարարել իր պետության սահմաններն անօրինական հատելու մեղադրանքով:Մի քանի անգամ Արցախ այցելելու համար բլոգերը հայտնվել էր Ադրբեջանի սեւ ցուցակում եւ իրավունք չուներ մուտք գործել Ադրբեջան, այնինչ 2016-ին այլ անձանգիր օգտագործելով նա գնացել էր Բաքու:
Արցախ այցելող օտարարեկրյա քաղաքացիները տեղյակ են Ադրբեջանի սեւ ցուցակի եւ այդ երկրում անցանկալի անձ դառնալու հետեւանքների մասին: Եւ եթե նրանք այնուամենայնիվ մեկնում են Արցախ, նշանակում է առնվազն տեսանելի ապագայում չեն պլանավորում մեկնել Ադրբեջան: Դժվար է ասել, թե ինչ դրդապատճառներ է ունեցել Ալեքսանդր Լապշինը սեւ ցուցակում լինելով հանդերձ Բաքու մեկնելու համար, եւ արդյո՞ք պատկերացրել է, որ կարող է երբեւէ հայտնվել միջազգային մեծ սկանդալի կիզակետում:
Լապշինի գործում խաչվում են միանգամից հինգ պետություն, մեկ տնտեսական եւ մեկ ռազմական միություն, մեկ չճանաչված հանրապետություն, մեկ տարածքային հակամարտություն:Ալեքսանդր Լապշինը միաժամանակ Ռուսաստանի եւ Իսրայելի քաղաքացի է, նրա ձերբակալությունը տեղի է ունեցել Բելառուսում Ադրբեջանի խնդրանքով ընդդեմ Հայաստանի: Լապշինի ձերբակալումը ուղղակիորեն առնչվում է ղարաբաղյան հակամարտությանը, դրա արդյունքում առաջ է եկել Եվրասիական տնտեսական միությունում ՀՀ-Բելառուս, ՌԴ-Բելառուս համագործակցության արդյունավետության հարցը, ՀԱՊԿ-ում Հայաստանի եւ Բելառուսի դաշնակցության խնդիրը: Նրա ձերբակալումն ու արտահանձնումը մեծապես կապ ունի Ռուսաստանի եւ Բելառուսի միջեւ ներկայում գոյություն ունեցող չհայտարարված հակամարտության հետ, ինչպես նաեւ այս տարածաշրջանում Իսրայելի հետապնդած որոշակի նպատակների եւ այդ հարցում Ադրբեջան-Իսրայել սերտ համագործակցության հետեւանք է:
Աշխարհում ամեն օր տասնյակ մարդիկ խեղումների եւ հետապնդումների են ենթարկվում խոսքի ազատության կամ ազատ տեղաշարժի իրենց հիմնարար իրավունքներն իրացնելու պատճառով, բայց միայն եզակիներին է բախտ վիճակվում հայտնվել միջազգային մակարդակի խնդիրների եւ հարաբերությունների նման փաթեթի կենտրոնում:
Որքան էլ ցավալի է Հայաստանն այս փաթեթի ամենաթույլ օղակն է: Լապշինի հետ տեղի ունեցածը մեծ բան չէ վերոնշյակ երկրներից որեւէ մեկի համար, ավելի շուտ քաղաքական առուծախի եւ պայմանավորվածությունների առարկա: Մինչդեռ Հայաստանի համար դա մեծ հարված է, որ ընդգրկում է ինչպես քարոզչական, այպես էլ դիվանագիտական պարտություն: Անկախ այն բանից, թե ինչպիսին են սույն գործի իրավական հանգամանքները, այսօր ամբողջ աշխարհով լուրը շրջանառվում էր հետեւյալ մեկնաբանությամբ`հայտնի բլոգերը Ադրբեջանի պահանջով ձերբակալվել է Լեռնային Ղարաբաղ այցելելու համար:
Հայաստանի ԱԳՆ-ն, Արցախի պետական կառույցներն այսօր պնդում էին, որ Լապշինի գործը հակադարձ նախադեպն է դառնալու: Այսինքն, ի հեճուկս սպասվածի, ամբողջ աշխարհից մեծ հոսք է սկսվելու դեպի Արցախ`քաղաքական գործիչներ, արվեստի մարդիկ եւ այլն: Նման վստահ հայտարարությունների համար պետք է նախ սեփական ուժերի նկատմամբ վստահություն ունենալ: ...
Կարդալ ամբողջովին