Դեպի վեր

ՀՀ ԱԳՆ-ն` Լավրովին. Խաղաղապահների մասով հայկական կողմի մտահոգությունները ՌԴ-ին գրավոր փոխանցվել դեռ 2021-ի փետրվարին

panarmenian.net08/6/2022, 6:36

ՀՀ ԱԳՆ-ն` Լավրովին. Խաղաղապահների մասով հայկական կողմի մտահոգությունները ՌԴ-ին գրավոր փոխանցվել դեռ 2021-ի փետրվարին

6 օգոստոսի 2022 - 10:33 AMT

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը, արձագանքելով ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, տեղեկացրել է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության արդյունավետության բարձրացման անհրաժեշտության և հետագայում հնարավոր խնդիրների առաջացման վերաբերյալ «հայկական կողմի մտահոգությունները, ի թիվս այլ դեպքերի, դեռևս 2021 թվականի փետրվարին գրավոր կերպով փոխանցվել են ՌԴ բարձրագույն ղեկավարությանը»։

Օգոստոսի 5-ին Լավրովը, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, ասել է, որ Ռուսաստանը դեռևս Հայաստանից կոնկրետ առաջարկներ չի տեսել Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելության մասով՝ վերջին սրացման ֆոնին։

Փաշինյանը կառավարության նիստում, անդրադառնալով իրավիճակի սրմանն Արցախում, հայտարարել էր, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Արցախում տեղի ունեցած մի շարք իրադարձություններ, այդ թվում վերջին օրերինը, հայ հանրության շրջանում ԼՂ-ում խաղաղապահ օպերացիայի բովանդակության հետ կապված հարցեր են առաջանում։

Նա նշել էր, որ այս պայմաններում խիստ անհրաժեշտ է դառնում ԼՂ-ում խաղաղապաh առաքելության մանրամասների ճշգրտումը:

«Դա անհրաժեշտ էր ի սկզբանե, բայց այս գործընթացին խոչընդոտել է Ադրբեջանը՝ հրաժարվելով ստորագրել ԼՂ-ում խաղաղապահ զորախմբի գործունեության մանդատը։ ՀՀ-ն դա արել է հենց 2020-ի նոյեմբերին: Ակնկալում ենք, որ երկկողմ ձևաչափով...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր