«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն այսօր Ազգային ժողովում՝ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ևս մեկ անգամ շեշտեց՝ ՀՀ-ի համար կարմիր գիծ է միջանցքի հարցը։
Պատասխանելով հարցին, որ երեկ Մոսկվայում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ընթացքում Ադրբեջանի նախագահը նշել է, թե Ռուսաստանը աջակցում է «Զանգեզուրի միջանցքի» գաղափարին, այս առումով հնարավո՞ր է, որ ՀՀ-ն այս հարցում զիջումների գնա, կամ այդ ճանապարհը վերահսկի ՌԴ-ն՝ Հովհաննիսյանը նկատեց․ «Ադրբեջանի նախագահի կողմից, այո՛, նման հայտարարություն եղավ, բայց ՀՀ վարչապետն էլ պատասխանեց, որ առհասարակ մենք առաջին անգամ ենք լսում, որ Ռուսաստանը աջակցում է Ալիևի կողմից հնչեցվող նարատիվներին միջանցքային տրամաբանությամբ ճանապարհի մասին։ Հետո ...