Դեպի վեր

Արցախի 2021-ի բյուջեում սեփական եկամուտները 3 անգամ կնվազեն․ ՀՆԱ 25%-անոց անկում է սպասվում

panarmenian.net01/14/2021, 11:54

Արցախի 2021-ի բյուջեում սեփական եկամուտները 3 անգամ կնվազեն․ ՀՆԱ 25%-անոց անկում է սպասվում

14 հունվարի 2021 - 15:50 AMT

PanARMENIAN.Net - 2021-ին Արցախի պետական բյուջեի սեփական եկամուտները կկազմեն 17 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 56 մլրդ դրամի փոխարեն, հայտարարել է Արցախի պետնախարար-ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը խորհրդարանում 2021-ի բյուջեի նախագծի քննարկմանը։

2021-ին ակնկալվում է 224․5 մլրդ դրամի համախառն ներքին արդյունք, կանխատեսվում է մոտ 25% անկում:

ՀՀ-ից տրամադրվող բյուջետային վարկի չափը չի փոփոխվել, այն կկազմի 64․7 մլրդ դրամ: Ընդհանուր եկամուտները կկազմեն 81․8 մլրդ դրամ, ծախսերը՝ 124․8 մլրդ դրամ, որի արդյունքում դեֆիցիտը կկազմի 43․2 մլրդ դրամ։

Բյուջեն կազմվել է տարեսկզբի համավարակի և աշնանն ընթացած պատերազմի հետևանքները հաշվի առնելով:

Մարտիրոսյանը նշել է, որ հետպատերազմյան ժամանակաշրջանում բազմաթիվ սոցիալական խնդիրներով պայմանավորված՝ 2021-ի բյուջետային քաղաքականությունը հիմնականում ունենալու է սոցիալական ուղղվածություն:

Մասնավորապես, Արցախի բնակչության կոմունալ ծառայությունների փոխհատուցման համար, «Էլեկտրաէներգիայի, գազաֆիկացման, կապի ծառայությունների սուբսիդավորում» ծրագրի ծախսերը կկազմեն 12 մլրդ դրամ, սոցիալական պաշտպանության ծախսերը՝ 31․4 մլրդ դրամ, առողջապահությանը հատկացվող գումարը՝ 8․7 մլրդ դրամ։

«Եկամուտները գալիք տարում կկազմեն 81․8 մլրդ դրամ, ծախսերը՝ 124․8 մլրդ, որի արդյու...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր