Իրանագետ Վարդան Ոսկանյանը գտնում է, որ Պաշտպանության նախարարի՝ Իրան այցի ժամանակ ունեցած հանդիպումներից և առկա օրակարգից պետք է ենթադրել, որ Հայաստանը և Իրանը պաշտպանական, ռազմական ոլորտում, ըստ էության, գնում են որակական առումով նոր գործակցության ձևավորմանը, որը նպատակ է հետապնդում հասնելու քաղաքական հարաբերությունների այն բարձր և վստահելի մակարդակին, որն առկա է երկու երկրների միջև:
«Բնական է, որ պաշտպանական և ռազմական անվտանգության ոլորտն ընդհանրապես մի ասպարեզ է, որի վերաբերյալ շատ մանրամասն տեղեկատվություն, երբևիցե չի հանրայնացվում: Բայց դատելով տարբեր ԶԼՄ-ների արձագանքից, ինչպես նաև ընդհանուր այցից, պետք է կարծել, որ Հայաստանը և Իրանը մի քանի ոլորտներում զգալիորեն խորացնելու են համագործակցությունը: Նշված ոլորտները, անտարակույս, ընդգրկելու են բարձր տեխնոլոգիական գործակցությունը, որը կարծես թե միտված է լինելու ընդհանրապես հակաօդային համագործակցությանը»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:
Հիշեցնենք, որ ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Հոսեյն Դեհղանի հրավերով ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 30-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն:
Ըստ իրանագետի՝ Հայաստանն ու Իրանը ունեն գործակցության բավականին լուրջ ներուժ: «Դա թիկունքի ապահովման հատվածն է, որտեղ իրանցիները գրանցել են բավականին լուրջ հաջողություններ, և հաջորդ ասպարեզը պետք է ենթադրել, որ կլինի ռազմաուսումնական գործակցությունը»,-ասաց նա և նշեց, որ նախարարի այցի շրջանակներում նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել, իսկ դրանց պայմանագրային ձևակերպումը կայանալու է Հայաստանում Իրանի պաշտպանության նախարարի փոխադարձ այցի ընթացքում:
«Չպետք է բացառել, որ որոշ համաձ...
Կարդալ ամբողջովին