Դեպի վերեւ

Բաքուն փորձում է ռուսական դիվանագիտության համբերությունը

newsarmenia.am01/17/2017, 3:15
  • Email
  • Facebook
  • Twitter

Բաքուն փորձում է ռուսական դիվանագիտության համբերությունը

Արցախ այցելելու և, այսպես կոչված, «սև ցուցակը» շրջանցելով Բաքու մեկնելու համար ռուս–իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնման հասնելու փորձն ադրբեջանական դիվանագիտության համար անհաջողության վերածվեց։ Ակնհայտ է, որ գլխավոր թիրախ էր ոչ թե ինքը` բլոգերը, այլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ցանկացած պոտենցիալ հյուր, ում պետք է վախեցներ Լապշինի բացասական նախադեպը։
Սակայն հակառակ էֆեկտ ստացվեց։ Այսօրվա մամուլի ասուլիսում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով տվյալ իրավիճակը, հայտնել է, որ Ռուսաստանը դեմ է անհատների կողմից ինչ–որ վայրեր այցելելու քրեականացմանը։ Այսպիսով, սահմանվել է Մոսկվայի դիրքորոշումն այն մասին, որ լրագրողների, երաժիշտների, բլոգերների, զբոսաշրջիկների, շարքային քաղաքացիների այցելությունն Արցախ նորմալ և օրինական պրակտիկա է։
Մինչ օրս մեկնումների իրավականության թեման ուղղակիորեն չի քննարկվել։ Ռուսաստանյան իշխանությունները որևէ հարց չունեին իրենց քաղաքացիների նկատմամբ Արցախ այցելելու վերաբերյալ։ Բացառություն է կազմել միայն Գերման Ստերլիգովին ոստիկանություն հրավիրելը ԼՂՀ–ից վերադառնալուց հետո պարզաբանումներ տալու համար։
Բայց դա միայն անհրաժեշտ ձևականություն էր։ Ռուսական իրավապահ մարմիններն ադրբեջանցի գործընկերներից պաշտոնական հայտ էին ստացել և ըստ օրենքի չէին կարող այն անտեսել։ Ինչպես հայտնի է, կարճ թեթև զրույցից հետո հարցը փակվել էր։
Իսկ այժմ ռուսական ԱԳՆ–ի ղեկավարը հստակ ձևակերպեց հանգիստ վերաբերմունքը ռուսաստանցիների` Արցախ մեկնելու նկատմամբ։ Լապշինի արտահանձնման վերաբերյալ դիրքորոշումը նույնպես հստակ էր` Ռուսաստանը դեմ է։
Ստացվում է, որ Ադրբեջանն ինքն է իր գործողություններով ստիպել Ռուսաստանին սահմանել այն դիրքորոշումը, որը տհաճ է Բաքվին։ Լապշինի կալանավորման հայտը, Ռուսաստանի մեջքի հետևում Բելառուսի ղեկավարության հետ այդ իրավիճակի շուրջ գործողությունների ակնհայտ համկարգումը չէին կարող արդարացված բորբոքում չառաջացնել։ Ռուս քաղաքացու իրավունքների մանիպուլյացիաները բոլորովին բարեկամական քայլ չեն։
Մոսկվայի համար այս...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 485 487.5
EUR 515.5 520
RUR 8.1 8.18
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վերեւ