
«Թե ինչով Հայաստանը կհետաքրքրի լիտվացի ստարտափներին և ներդրողներին, կարող եմ ասել, որ լսել եմ, որ հայկական ստարտափ էկոհամակարգը արագորեն զարգանում է, ունի շատ բարձր որակավորում ունեցող տաղանդներ, հատկապես ծրագրավորման, հետազոտության և զարգացման (R&D) ոլորտներում: Քանի որ Լիտվան բաց է համագործակցության համար, մենք կարծում ենք, որ մեր էկոհամակարգերը միմյանց առաջարկելու շատ բան ունեն՝ տաղանդներ, ենթակառուցվածքներ, ստարտափներ, ներդրողներ, ստարտափների հետ աշխատող կազմակերպություններ և այլն»,-նշեց նա։
Startup Lithuania-ն ազգային ստարտափ էկոհամակարգի օժանդակողն է, որը միավորում է Լիտվայի էկոհամակարգի բոլոր խաղացողներին՝ տաղանդներին, ստարտափներին, ներդրողներին, պետական կառույցներին և հենց կառավարությանը մեկ տեղում: Ակվիլե Դոբրոմիլսկիտեի խոսքով՝ Startup Lithuania-ն բաց է նաև արտասահմանյան ստարտափների հետ համագործակցելու և նրանց օգնելու հարցում:
«Մենք կարծում ենք, որ Լիտվան հայկական ստարտափների համար կարող է կատարյալ մուտք լինել դեպի Եվրոպա: Մեր ստարտափները կարող են հետաքրքիր լինել հայ ներդրողների համար: Կարծում եմ, որ Լիտվան չպետք է անտեսվի հայ ստարտափ էկոհամակարգի խաղացողների կողմից»,- ընդգծեց Դոբրոմիլսկիտեն։
Վերջինիս խոսքով՝ գագաթնաժողովին մասնակցելով նպատակ ունեն Հայաստանի ՏՏ համայնքին ծանոթացնել Լիտվայի ստարտափ էկոհամակարգին, ներկայացնել իրենց ստարտափ վիզայի ծրագիրը, որը հատուկ ստեղծված է ստարտափ հիմնադիրների համար, ովքեր մտածում են դեպի Եվրոպա ընդլայնվելու մասին: Նաև նպատակ ունեն կամուրջներ կառուցել երկու էկոհամակարգերի միջև:
«Խոսելով ՏՏ և զբոսաշրջության ուղղություններով համագործակցության հնարավորությունների մասին՝ կասեմ, որ տեսնում եմ բազմաթիվ հնարավորություններ երկու կողմերի համար։ Մեր ստարտափը միշտ տաղանդների որոնման մեջ է։ Կարծում եմ, որ Լիտվայի ստարտափները նույնպես շահագրգռված կլինեն ընդլայնել աշխատելու հնարավորությունները ոչ միայն Լիտվայում, այլ նաև օտար երկրներում, այդ թվում՝ Հայաստանում»,- առանձնացրեց Ակվիլե Դոբրոմիլսկիտեն։
Ակվիլե Դոբ...
Կարդալ ամբողջովին