Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մեր երկիրն առաջին անգամ ազգային տաղավարով կներկայանա Բեռլինի կինոփառատոնին կից կինոշուկայում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին դեկտեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:
«Սա էապես կընդլայնի այս ոլորտում աշխատողների և արտասահմանցի կինոարտադրողների համագործակցությունը, նոր ծրագրերի մշակումը: Նախագիծը հաստատվել է նոյեմբերին»,-նշեց նա:
Անդրադառնալով կինոարտադրության և կինոժառանգության ոլորտի այլ ծրագրերին` Խզմալյանն ընդգծեց, որ կինոկենտրոնի նախաձեռնությամբ և իրենց աջակցությամբ ստեղծվում է միջազգային ճանաչում ունեցող ծագումով հայ կինոգործիչների հարթակ, որի նպատակն է Համահայկական կինոֆորումի ստեղծումը, նրանց օժանդակությամբ միջազգային չափանիշների յուրացումն ու համագործակցության ընդլայնումը:
Փոխնախարարը տեղեկացրեց, որ առաջին հանդիպո...
Կարդալ ամբողջովին