Դեպի վեր

Որ ասում եմ՝ թուրքի ստրուկ են, ասում եք՝ էդպես չի. այս մարդկանց հետ ի՞նչ խոսես. Աննա Մկրտչյան

henaran.am10/30/2021, 11:06
  • Email
  • Facebook
  • Twitter

Որ ասում եմ՝ թուրքի ստրուկ են, ասում եք՝ էդպես չի. այս մարդկանց հետ ի՞նչ խոսես. Աննա Մկրտչյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին Նիկոլ Փաշինյանի պահվածքը պարբերաբար հուշում է այն մասին, որ անգամ այն կայացած ինստիտուտները, օրենսդրական փոխհարաբերությունները և իրավական ավանդույթները, որոնք ձևավորվել էին օրենսդիր-գործադիր շփումների ժամանակ, Փաշինյանն ուղղակի ջարդուփշուր է արել:

«Մի ժամանակ ինչ ուզում՝ այն էլ բանակցում էր, տեսանք՝ Արցախի կործանում, հիմա էլ հայկական պետականությունն է կործանում՝ ինչ ուզել՝ էն էլ անելով»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց պատգամավորը:

Խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը չպատասխանեց Մկրտչյանի հարցին՝ արդյո՞ք Մոսկվայում ամեն ինչ այդքան վատ է անցել: Պատգամավորի դիտարկմամբ՝ ինքը միակը չէ, ում Նիկոլ Փաշինյանը 2018թ. հետո սովորեցրել է տարբեր տեսակի լայվերին և գրառումներին. «Այսինքն՝ մենք դարձել էինք մի պետություն, որտեղ սոցիալական ցանցերում գրված գրառումը շատ ավելի նշանակություն ուներ, քան ցանկացած պաշտոնական կայքում տեղադրված տեղեկատվությունը: Հիմա այդ մարդը մեզ ոչ միայն զրկել է պաշտոնական տեղեկատվությունից, այլ նաև իր բառապաշարով՝ փայլուն և աննախադեպ լայվերը և գրառումները մենք չենք տեսնում: Դա ենթադրում է մեկ բան՝ իրավիճակն այնպիսին է, որ անգամ մանիպուլյացիայով, ստով ու կեղծիքով իշխանությունը զավթած անձնավորությունը չի կարողանում այդ ամենը մանիպուլյացնել և կեղծել: Նա այս անգամ հասկացավ, որ իրավիճակն այնքան է սրված, այնքան հակահայկական է, որ ցանկացած նախադասություն, որ ինքը կմոտենա ամբիոնին և կասի, օգտագործվելու է իր իսկ դեմ»:

Աննա Մկրտչյանը նկատեց՝ եթե հարցուպատասխանի ժամանակ ընդդիմադիր պատգամավորների հարցերին որոշում էր պատասխանել, ամեն անգամ ինքնախոստովանական ցուցմունքի տպավորություն էր թողնում. «Մենք նախորդ հարցուպատասխանին Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող մարդուց լսեցինք, որ ինքն է տվել զորքերի հետքաշման հրամանը: Ի՞նչ իրավական հիմքերով է այդ հրամանը տվել, ո՞ւմ հետ է բանավոր խոսել, ո՞ւմ հետ է օպերատիվ կապով խոսել. այս ամենը մենք չգիտենք, բայց մենք իմացանք, որ ինքն է տվել այդ հրամանը, և սա շատ կարևոր է հետագա քննության համար»:

Պատգամավորի ոչ միայն բանավոր հնչեցրած հարցերը գրավոր պատասխան չեն ստանում, այլև գրավոր հարցերը ստանում են ոչ պատշաճ ժամկետներում՝ ոչ պատշաճ պատասխաններ: «Պարբերաբար հնչող բանավոր հարցերին պատասխանում են մեկ բան, գրավոր պատասխանում են մեկ այլ բան, և նույնիսկ պատգամավորը, ով ունի գաղտնի տեղեկատվությանը տիրապետելու իրավունք, հաճախ պատասխան է ստանում, որ դրանք պետական գաղտնիքներ են: Եթե ես ստորագրել եմ քրեական պատասխանատվության ենթարկվելու մասին փաստաթուղթը, ի՞նչ է նշանակում՝ պատգամավորին պատասխանել, որ դա պետական գաղտնիք է: Ուղղակի ասում են՝ դա ձեր գործը չէ»,- ասաց նա:

Աննա Մկրտչյանի դիտարկմամբ՝ ԱԺ նախագահությունը 8-րդ ԱԺ գումարման առաջին իսկ օրվանից չի կարողացել ապահովել ԱԺ բնականոն գործունեությունը. «ԱԺ նախագահները, չնայած միշտ ներկայացված և ընտրված են եղել հենց իրենց քաղաքական ուժի կողմից, մշտապես ձգտել են լինել անաչառ, մինչև 2018թ. անգամ նկատելի էր, որ ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ շատ ավելի հանդուրժող են, քան սեփական ֆրակցիայի նկատմամբ: Ուզում եմ հասկանալ՝ հիմա այդ խուզարկություններով, որ ես անցնում և մտնում եմ դահլիճ, որտեղ էլ տարբեր միջոցներով խոսափողս են փորձում անջատել, միանգամից ասեմ՝ դա էական սահմանափակում չի ունենալու իմ խոսքի տեսանկյունից, բայց մյուս անգամ երևի Ար...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 407 416
EUR 412 432
RUR 6.41 6.95
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր