Պաշտոնյաների ու արտաքին աշխարհի միջեւ կապ պահողներն ու փայփայողները մամուլի խոսնակներն են, այլ կերպ ասած՝ նրանք մերօրյա «թիկնապահների» քաղաքակիրթ տեսակն են: Քաղաքականության մեջ խոսնակները հաճախ դառնում են «գլխավորի» ականջն ու լեզուն, քանի որ նրանց միջոցով են լրագրողները կապ հաստատում այս կամ այն պաշտոնյայի հետ, երբեմն էլ նրանց միջոցով են պաշտոնյաները «պաշտպանվում» այս կամ այն լրագրողից, հարցազրույցից, ուղիղ եթերից: Կարելի է արձանագրել, որ Հայաստանում եւս տարեցտարի ավելի ու ավելի է կարեւորվում խոսնակի դերը: Դրա վկայությունն այն է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մամուլի հետ աշխատանք տանողները կուսակցությունների եւ դաշինքների համամասնական ցուցակներում հայտնվել են բավականին բարձր հորիզոնականներում:
Այսպես, մամուլի հետ աշխատող մարդկանց ամենից շատը իր ցուցակում տեղ է տվել այսօրվա քաղաքական մեծամասնությունը: ՀՀԿ-ի համամասնական ցուցակում առաջին խոսնակը կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն է, ով զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը: Նախկին խոսնակներին եւս չեն անտեսել, Սերժ Սարգսյանի նախկին խոսնակ, այժմ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը, 2013-2015թթ նախագահի խոսնակ, այժմ Հանրային ռադիոյի տնօրեն Արման Սաղաթելյանը ցուցակում զբաղեցնում է 27-րդ հորիզոնականը։
Վարչապետ Կարեն Կարապետյանի Երեւանի քաղաքապետ եղած տարիներին, նրա մամուլի խոսնակ, իսկ այժմ խորհրդական Շուշան Սարդարյանը նույնպես ընդգրկված է ՀՀԿ-ի համամասնական ցուցակում` զբաղեցնելով 20-րդ հորիզոնականը: ՀՀԿ-ի 197 հոգանոց ցուցակում մեծ տեղ են հատկացրել նաեւ պաշտոնյաների օգնականներին: Երեւանի քաղաքապետի օգնական, Երեւան քաղաքի տուրիզմի ոլորտը համակարգող, իսկ ներքին կարգով նաեւ Տարոն Մարգարյանի PR-ով զբաղվող Մարիա Բարաղամյանը ցուցակի 59-րդ հորիզոնականն է զբաղեցնում:
ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանին եւս ընգրկել են համամասնական ցուցակում․ նա այնտեղ երկրորդ կին թեկնածուն է։ Ծառուկյանը նախկին խոսնակ Խաչիկ Գալստյանին էլ թերեւս կընդգրկեր ցուցակ, եթե չլինեին ներկուսակցական ինտրիգները: ԲՀԿ-ի նախկին խոսնակ Տիգրան Ուրիխանյանը, ով այդտեղից դուրս գալուց հետո ստեղծեց «Ալյանս» կուսակցություն...
Կարդալ ամբողջովին