Դեպի վեր

Արամ Հովհաննիսյանի անձնական պայքարը՝ «Ազնավուրը Ազնավուրի մասին» ներկայացմամբ

bravo.am09/22/2022, 11:48

Արամ Հովհաննիսյանի անձնական պայքարը՝ «Ազնավուրը Ազնավուրի մասին» ներկայացմամբ

«Այս օրերին շատ միջոցառումներ են հետաձգվում, բայց մենք եւ մեր հանդիսատեսը նպատակահարմար գտանք, որ այս ներկայացումը լինի հենց այսօր։ Հավատացած ենք, որ այս բեմադրությունը կանխարգելում է յուրաքանչյուր պատերազմ՝ երեկվա, այսօրվա ու վաղվա, մեկ անգամ եւս հայի մեջ արթնացնում է հայ գենոտիպն ու ասում, որ մենք ինտելեկտուալ հայ ենք եւ հետքայլ անելու իրավունք չունենք, պիտի առաջ գնանք»,- դերասան, ռեժիսոր Արամ Հովհաննիսյանի խոսքն է իր բեմադրած «Ազնավուրը Ազնավուրի մասին» մոնոներկայացման ավարտին։ Ֆրանսահայ մեծ արտիստին նվիրված նրա բեմադրությունը մեկտեղել է Շառլի պոեզիան, երգերը, կենսագրությունը եւ իր՝ Արամ Հովհաննիսյանի նկարահանած վավերագրական ֆիլմը քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի մասին։ «Նվիրվում է Նոնա Մանոյանի հիշատակին»՝ ներկայացման սկզբում գրվում է մեծ էկրանին։ Այնուհետեւ սկսվում է ֆիլմի ցուցադրությունը եւ առաջին իսկ կադրերում երեւում է մեծանուն օպերային երգչուհու ամուսինը՝ քանդակագործ Մկրտիչ Մազմանյանը, Շառլ Ազնավուրի կիսանդրին քանդակելիս։ Ներկայացման ամբողջ ընթացքում այդ կադրերը պիտի ուղեկցեին դերասանի խաղին ու խոսքին։

26


Արամ Հովհաննիսյանը մեր զրույցում պատմում է, որ «Ազնավուր» ներկայացման գաղափարն ունեցել են 44-օրյա պատերազմի օրերին եւ հենց այդ ժամանակ էլ սկսել են աշխատել բեմադրության վրա։ Դերասանին օգնել է կինը՝ պրոդյուսեր Մարիաննա Ֆրունջյանը։ Ասում է՝ իրենց միացել են ընկերներն ու բարեկամները. «Որոշեցինք ներկայացումը նվիրել Նոնա Մանոյանի հիշատակին, քանի որ նա այնքան շատ էր ուզում հայ-ֆրանսիական մշակույթում իր դերակատարումն ունենալ՝ թե՛ երաժշտության, թե՛ կինեմատոգրաֆիայի ու թատրոնի, թե՛ նկարչության ու քանդակագործության եւ թե՛ այլ ոլորտներում։ Ցավոք, նրա մահով մենք շատ մեծ կորուստ ունեցանք։ Ես խնդրեցի նրա ամուսնուն՝ Մկրտիչ Մազմանյանին՝ մեր հանրահայտ քանդակագործին, որ սկսեր աշխատանքը։ Արդյունքում նա ստացավ բյուրեղյա, իրական Շառլին, իսկապես բացա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD399406
EUR433449
RUR4.524.75
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր