Դեպի վեր

«Մոտիկից կտեսնեն իմ կնճիռները, կզգան իմ դողը». Նարինե Ալեքսանյանի ապրումները բեմում՝ «Նա»-ի պրեմիերային

bravo.am06/9/2021, 1:36

«Մոտիկից կտեսնեն իմ կնճիռները, կզգան իմ դողը». Նարինե Ալեքսանյանի ապրումները բեմում՝ «Նա»-ի պրեմիերային

Երբեւէ մտածել եք, թե ինչի կարող է հասցնել կնոջը սիրելիի դավաճանությունը: Նույն պատերը, ժամացույցը, դրսի աղմուկն ու վերելակը, եւ ամեն օր նույն սպասումը՝ տղամարդու, սիրո, ուշադրության... Երբեւէ սիրե՞լ եք այնքան մոլեգին, որ պատրաստ լինեք քայլել դժոխքի կրակների միջով. այս ոչ սովորական հարցերի հնարավոր պատասխանով Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի բեմում է դերասանուհի Նարինե Ալեքսանյանը: Հունիսի 4-ին Ժան Կոկտոյի՝ սիրո, ստի, ցասումի եւ անսպասելիության մասին պատմող «Նա» մոնոներկայացման առաջնախաղն էր՝ բեմադրիչ Վարդգես Բարսեղյանի մեկնաբանությամբ: «8 տարի է, ինչ աշխատում եմ՝ որպես դերասան, բայց մասնագիտությամբ ռեժիսոր եմ եւ արդեն երկար ժամանակ է, որ չէի ստեղծագործել: Զգացի՝ ժամանակն է: Որոշեցի մոնոներկայացում անել եւ Ժան Կոկտոյի գործերից ընտրեցի հենց այս մեկը: Կնոջ տեսանկյունից է ներկայացվում իրավիճակը՝ նրա ապրումները, տղամարդ-կին հարաբերությունների կոնֆլիկտը, կնոջ մտքերը, եւ ինձ պետք էր գտնել մեկին, ով իմ պատկերացրածը կկարողանար մատուցել: Դերն առաջարկեցի Նարիներին: Բարեբախտաբար, նա մի քանի օր մտածելուց հետո համաձայնեց: Այն եզակի դեպքերից է, որ շատ լավ ստեղծագործում եւ աշխատում ենք՝ ունենալով շատ տարաբնույթ կարծիքներ եւ քննարկումներ: Թատրոնի ղեկավարությունն ինձ՝ դեբյուտային աշխատանք ներկայացնող ռեժիսորին, օգնեց ստանալ իմ երեւակայած ներկայացումը», - նշեց բեմադրիչը:

25


Բեմում կնոջ խառը եւ անսպասելի որոշումներ եւ ապրումներ են, որոնք գուցե կարող է ունենալ յուրաքանչյուրը, եթե հայտնվի նմանատիպ իրավիճակում: Այս պիեսին Նարինեն ծանոթ էր վաղուց, բայց երբեւէ մտքով չէր անցում, որ կխաղա այն, առավել եւս՝ հիմա:

«Մոնոներկայացում խաղալու մտադրություն չունեի: Գիտեի, որ Վարդգեսը փորձեր է անում թատրոնում, հետո որոշեց, որ ես պետք է խաղամ: Տվեց պիեսն ու ասաց՝ եթե ցանկություն կունենամ խաղալու, սիրով կաշխատենք, եթե՝ ոչ, խնդիր չկա: Կարդացի, սկզբում այդքան էլ տպավորված չէի, քանի որ պիեսի շարունակական շղթան ինձ չէր հուզում: Անմիջապես պատասխան չտալու համար որոշեցի վերընթերցել: Մեկ անգամ եւս կարդացի եւ հանկարծ հասկացա, որ այն, ինչը կատարվելու է բեմում, պետք է այսպես լինի՝ ո՛չ սովորական զարգացման շղթայով, ո՛չ սովորական գրված ձեւով, եւ դա ինձ սկսեց հուզել: Վարդգեսը համաձայնեց, եւ մենք սկսեցինք միասին տող առ տող կառուցել պիեսի շղթան եւ ստացանք այն, ինչ հիմա ունենք»,-ասաց դերասանուհին:

25


Նարինեի խոսքով՝ որքան էլ Կոկտոյի պիեսը գրված է հանճարեղ, բայց այն չուներ այն վայրիվերումները, որոնք իրենք կա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD496503
EUR590603
RUR6.827.05
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր