Դերասանուհի Շարլիզ Թերոնը հայտնվել է Harper's Bazaar ամսագրի հոկտեմբեր ամսվա շապիկին: Նա ծավալուն հարցազրույց է տվել, որում անդրադարձել է նաեւ Քիմ Քարդաշյանին: 47-ամյա օսկարակիր դերասանուհին տպավորված է Քիմի հաջողություններով ու կարծում է, որ ինքը երբեք դրանք կրկնել չի կարողանա: Թերոնի համար Քարդաշյանը հատկապես օրինակ է, որ կարողանում է դաստիարակել 4 երեխաների:«Ես այնտեղ եմ, որտեղ պետք է լինեմ: Ավելի շատ աշխատանքը չի մեծացնի իմ փառքը: Երբեք նման չեմ եղել Քիմ Քարդաշյանի պես մարդկանց, մենք նույն հարթության վրա չենք լինի»,- ընդգծել է նա:
Թերոնը կարծում է, որ վերջին տարիներին այնքան էլ հայտնի չէ, սակայն դա թույլ է տալիս նրան զբաղվել այն ամենով, ինչ իսկապես ցանկանում է. «Նախկինում ինձ թվում էր, որ փառքն ու հայտնիությունը պետք են, որպեսզի անես ինչ ուզում ես: Հետո հասկացա, որ ամեն ինչ իրականում այլ կերպ է: Հիմա հստակ գիտեմ իմ առաջնահերթությունները»:
Դերասանուհին ժամանակի մեծ մասն անցկացնում է 2 երեխաների հետ ու ավելի շատ կենտրոնացած է պրոդյ...
Կարդալ ամբողջովին