Դեպի վերեւ

Ազգուտակով՝ պաշտոնյա. Գագիկ Ծառուկյան

hraparak.am3 օր առաջ
  • Email
  • Facebook
  • Twitter

Ազգուտակով՝ պաշտոնյա. Գագիկ Ծառուկյան

«Ազգուտակով՝ պաշտոնյա» շարքի այսօրվա հերոսը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին առաջնորդ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանն է: Ընտանիքի հայրը՝ Նիկոլայ Ծառուկյանը, մասնագիտությամբ էլեկտրատեխնիկ է, այժմ զբաղվում է հասարակական գործունեությամբ, Առինջի միակ դպրոցը նրա անվամբ է: Գագիկ Ծառուկյանի մայրը՝ Ռոզա Ծառուկյանը, մասնագիտությամբ հաշվապահ է և ղեկավարում է «Մուլտի Ագրո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գիտաարտադրական կենտրոնը: Գագիկ Ծառուկյանի կինն է Ջավահիր Ծառուկյանը: «Յուրաքանչյուր կին իր ընտանիքի հենասյունն է ու ընտանիքում դրական ու երջանիկ մթնոլորտի ապահովողը։ Ամուր ընտանիքներով ամուր է նաեւ պետությունը»,- ասել է Ջավահիր Ծառուկյանը։ Տեր և տիկին Ծառուկյաններն ունեն 6 զավակներ:

Զավակները

Ծառուկյանները ունեն 4 դուստր, 2 որդի: Ռոզա, Գայանե, Էմմա եւ Անահիտ Ծառուկյանները ավարտել են Անանիա Շիրակացու անվան ճեմարանը: Ռոզան և Էմման ավարտել են Երևանի պետական բժշկական համալսարանում: Գայանե Ծառուկյանն ավարտել է Երևանի Պետական Համալսարանի իրավաբանության ֆակուլտետը գերազանցության դիպլոմով: Անահիտ Ծառուկյանը այժմ սովորում է ԵՊԲՀ-ում, նրա անունով է կոչվում Առինջ գյուղի պոլիկլինիկան: Գագիկ Ծառուկյանը երկու որդի ունի, կրտսերը՝ Նվեր Ծառուկյանը, դպրոցական է, մամուլին նա հայտնի է ծեծուջարդ կազմակերպելու պատճառով Անանիա Շիրակացու ճեմարանից հեռացվելու պատմությունից: Ըստ մամուլի հրապարակումների՝ ճեմարանից հեռացվելուց հետո նա ուսումը շարունակում է Կոտայքի մարզի Առինջ գյուղի դպրոցում: Ավագ որդին, մեզ հասած տեղեկություններով, արտասահմաններում է լինում:

Այժմ անդրադառնանք Ծառուկյանի խնամիներին: Ռոզա Ծառուկյանը ամուսնացած է Կարապետ Գուլոյանի հետ, ով այժմ Կոտայքի մարզպետն է: Վերջինիս հայրը՝ Մուրադ Գուլոյանը, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր է: Գայանե Ծառուկյանն էլ ամուսնացած է Անդրանիկ Մանուկյանի որդու՝ Դավիթ Մանուկյանի հետ: Վերջերս մամուլում լուրեր էին շրջանառվում, թե նա 2017թ ապրիլի ընտրություններին իր թեկնածությունն է առաջադրելու Հրազդան քաղաքից: Ի դեպ, Գայանե Ծառուկյանը Երեւանում ունի մանկական հագուստի խանութ «Prince Princess»։ Էմմա Ծառուկյանը ամուսնացած է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամի հետ: Արգամ Աբրահամյանը Արտաշատի քաղաքապետն է:

Առհասարակ, Ծառուկյանը չի ձգտում իր ազգուտակին խցկել պետական համակարգ, փոխարենը՝ խնամիական կապեր է հաստատում, հայտնի, հարուստ, պաշտոն, դիրք ունեցող անձանց հետ: Պատահակ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 483.5 486.5
EUR 513 519
RUR 7.93 8.05
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վերեւ