PanARMENIAN.Net - Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում սանձազերծված պատերազմի ընթացքում համացանցի հայալեզու հատվածում ապատեղեկատվություն է տարածվել կեղծ (fake) օգտահաշիվներից, դրանք հիմնականում ղեկավարվել են Ադրբեջանից, Թուրքիայից և Մեծ Բրիտանիայից, հայտնել է DataLocator ընկերության մոնիթորինգի, վերլուծության և ինֆորմացիայի մշակման բաժնի ղեկավար Էդգար Գրիգորյանը, փոխանցում է RT-ն։
Նա նշել է, որ պատերազմի ընթացքում օգտագործվել են սոցցանցերի կեղծ հաշիվներ, որոնցից որոշները մի քանի տարի առաջ են բացվել։ Սեպտեմբերից մինչև նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում միայն 6498 կեղծ հաշիվ է բացահայտվել, դրանց 31%-ի դեպքում IP հասցեները գտնվել են Ադրբեջանում, 21%-ի՝ Թուրքիայում և մոտ 19%-ի` Մեծ Բրիտանիայում։
Ըստ մասնագետի՝ կեղծ հաշիվները հիմնականում տարածել են հակառուսական տրամադրություններ, ապա նաև ինֆորմացիա այն մասին, թե հայկական բանակն ամենուր հաղթում է։
«Դա, առաջին հերթին, մարդկանց օբյեկտիվությունից հեռացնում է։ Երկրորդ վեկտորն ուղղված է ներքաղաքական օրակարգի բռնկմանը՝ քննադատությունը և հայկական քաղաքական ուժերի բաժանումը 2 ճամբարի։ Հետո նրանք սկսեցին հակադրվել միմյանց ու իրար դեմ ելնել։ Օրինակ՝ ռազմական գործողություններից մեկ շաբաթ անց «բաց թողնվեց» միտքը, թե Փաշինյանն արդեն ամեն ինչ վաճառել է ու հանձնել Ղարաբաղը, որ ամեն ինչ արդեն որոշված է»,-ասել է փորձագետը։
Գրիգորյանի խոսքով՝ կեղծ օգտահաշիվների հասցրած վնասը բարոյականից մինչև իմի...
Կարդալ ամբողջովին