Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի (ԶՈւ ԳՇ) պետի տեղակալ Ստեփան Գալստյանն երեկ հրավիրել է Ազգային անվտանգության ծառայություն։ Այս մասին երեկ երեկոյան «Ազատությանը» հայտնեց ԶՈւ ԳՇ Տեղեկատվության բաժնի պետ Սամվել Ասատրյանը։ Ասատրյանը հրաժարվեց այլ տեղեկություն տրամադրել։
Սամվել Ասատրյան, արխիվԱզգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) լրատվական ծառայությունն երեկ օրվա ընթացքում այդպես էլ անպատասխան թողեց «Ազատության» հեռախոսազանգերը։
«Ազատության» հավաստի աղբյուրի փոխանցմամբ, երեկ ԱԱԾ է հրավիրվել նաև պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։ Տոնոյանին և նախկին այլ բարձրաստիճան սպաների ԱԱԾ հրավիրելու մասին լուրը երեկ օրվա ընթացքում հաղորդել էր «Հրապարակ» օրաթերթը՝ տեղեկացնելով նաև, որ մինչ այդ խուզարկել էին նրանց բնակարանները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պատերազմին առնչվող քրգործերով երկու մեղադրյալների պնդմամբ` իրենք հրաման կատարող են, իսկ վերադասները հիմա պատասխանատվություն չեն կրում ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կառավարությունը մտադիր է համաներել զինծառայության կարգի դեմ քրեական գործերով անցնող 44-օրյա պատերազմի մասնակիցներին«Ազատության» նկարահանող խումբը երեկ այցելեց Տոնոյանի գրանցման վայր, սակայն բնակարանի դուռը ոչ ոք չբացեց։
Ըստ հրապարակումների, խուզարկությունները կապված են անորակ հրթիռների քրեական գործի հետ։ Օրերս ԱԱԾ-ն հաղորդեց, որ այդ գործով ձերբակալված Զինված ուժերի ավիացիայի պետ-վարչության պետի պաշտոնը զբաղեցնող բարձրաստիճան զինվորականը տեղյակ է եղել, որ դեռ 2011-ին մատակարար ընկերություններից մեկը ներմուծել է հրթիռներ, որոնց ժամկետներն անցած են եղել, սակայն, սա չի խանգարել զինվորականին գնել անորակ հրթիռները, որոնց համար պետբյուջեից վճարվել է 4․7 միլիոն դոլար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱԱԾ-ը հայտնում է կազմակերպված խմբի կողմից պետական դավաճանության դեպք բացահայտելու մասինԱյս հրթիռները 44-օրյա պատերազմում հնարավոր չի եղել կիրառել՝ հաղորդել էր ԱԱԾ-ն ու հավելել՝ մատակարարումից որոշ ժամանակ անց հրթիռների մի մասը չի օգտագործվել և դուրս է հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն ընդհանրապես չի կիրառվել։
ԱԱԾ-ն չի մանրամասնում, թե որ բարձրաստիճան զինվորականի մասին է խոսքը։ 2009-ից մինչև 2019-ը ավիացիայի պետ-վարչության պետի պաշտոնը զբաղեցնում էր գեներալ-մայոր Ավետիք Մուրադյանը:
Կ...Կարդալ ամբողջովին