Դեպի վեր

Մեր հիմնական խնդիրն Արցախի բնականոն կյանքը վերականգնելն է, անհետ կորածների ճակատագրի պարզումը. վարչապետը՝ ԱՀ նախագահին

armtimes.com11/22/2020, 8:30
  • Email
  • Facebook
  • Twitter

Մեր հիմնական խնդիրն Արցախի բնականոն կյանքը վերականգնելն է, անհետ կորածների ճակատագրի պարզումը. վարչապետը՝ ԱՀ նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին:

ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ողջունելով ԱՀ նախագահին՝ վարչապետը նշել է. «Մեծարգո պարոն նախագահ, ողջունում եմ Ձեզ Երևանում, ռազմական գործողությունների դադարից հետո սա մեր առաջին հանդիպումն է: Իհարկե, մենք իրար հետ բավականին ծանր ժամանակներ ենք ապրել, ծանր որոշումներ ենք կայացրել և հիմա, ինչպես պայմանավորվել ենք, պետք է կենտրոնացնենք ուժերն Արցախում բնականոն կյանքը վերականգնելու, մեր հայրենակիցների վերադարձն ապահովելու և անհրաժեշտ պայմաններ ստեղծելու համար:

Հայաստանի կառավարությունում արդեն իսկ կայացվել են մի շարք որոշումներ, որոնք վերաբերվում են Արցախի մեր հայրենակիցներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելուն: Իհարկե, այդ գործողությունները կշարունակվեն: Ես հրապարակել եմ «ճանապարհային քարտեզ», որին ծանոթ եք, այն քննարկել ենք իրար հետ և այստեղ մեր հիմնական խնդիրն Արցախի բնականոն կյանքը վերականգնելն է, զոհված զինծառայողների և քաղաքացիների ընտանիքների սոցիալական երաշխիքների ապահովումը, հնարավորինս արագ անհետ կորածների ճակատագրի պարզումը և նրանց ընտանիքների, հաշմանդամություն ստացած զինվորների և քաղաքացիների սոցիալական երաշխիքների ապահովումը, ինչպես նաև ընդհանրապես սոցիալ-հոգեբանական աշխատանքների իրականացումը:

Իհարկե, պատերազմից հետո մեծ ներդրումների անհրաժեշտություն ունեն թե՛ Հայաստանը, թե՛ Արցախը, և մենք պետք է նաև համատեղ աշխատենք այդ ներդրումներն ապահովելու ուղղությամբ: Իհարկե, մենք ամենօրյա կապի մեջ ենք, բայց նաև այս հանդիպումներում ավելի կկոնկրետացնենք մեր անելիքները»:

Իր խոսքում Արայիկ Հարությունյանը նշել է. «Մեծարգո պարոն վարչապետ, շնորհակալություն հանդիպման համար: Իրականում ոչ միայն ամենօրյա, այլ նաև պատերազմի օրերին մենք և հետպատերազմյա ժամանակահատվածում հնարավորություն ենք ունեցել ներկայացնելու ստեղծված իրավիճակը: Այսօր ես ուզում եմ նշել, որ հոսքը դեպի Արցախ, մեր հայրենակիցների վերադարձն ընթանում է բավականին մեծ տեմպերով: Մեր հաշվառման կենտրոնի տվյալներով՝ միայն 5 օրվա ընթացքում 25 հազար մարդ հետ է եկել և հոսքը շարունակվում է: Իհարկե ճանապարհների, անվտանգության հետ կապված հարցերը կքննարկենք Ձեզ հետ:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր սոցիալական խնդիրներին, մեր կողմից բարձրացվող հարցերին ՀՀ կառավարության արձա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 503 509
EUR 599 612
RUR 6.59 6.79
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր