Հայաստանն ու Ադրբեջանը պետք է կրկին միասին ապրեն, կողք կողքի՝ անվտանգության ու տնտեսական բարգավաճման մեջ: Այս մասին «Պրիմակովյան ընթերցումներ» ֆորումում իր ելույթի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Ռուսաստանը կշարունակի ակտիվորեն նպաստել միջազգային հակամարտությունների լուծմանը: Մենք աշխատում ենք Սիրիայում, օգնում ենք վերականգնել խաղաղ կյանքը Լեռնային Ղարաբաղում այն բանից հետո, երբ դադարեցրեցինք արյունալի պատերազմը», - ասել է Լավրովը:
Այնուհետև ՌՀՀ ռեկտոր Արմեն Դարբինյանը Լավրովին հարց է ուղղել տարածաշրջանային ապաշրջափակման ու դրանում Թուրքիային ներգրավելու վերաբերյալ, ասելով, այն ղարաբաղյան պատերազմի լիարժեք մասնակից էր, և, ըստ էության, հակամարտության կողմ, որy փճ տարի փակ է պահել հայ-թուրքկան սահմանը ու պետք է իր կրի պատասխանատվության իր մասը, որին ի պատասխան Լավրովն ասել է, որ ապաշրջափակման եռակողմ ձևաչափին չի մասնակցում նաև Իրանը։
«Ես ուզում եմ ավելացնել, որ Իրանը ևս չի մասնակցում եռակողմ խմբի աշխատանքներին, որը ոչ պակաս, և գուցե ավելի շատ է շահագրգռված, որ հաշվի առնվի իր շահերը», - ասում է Լավրովը, ավելացնելով, որ եռակողմ խումբը պատժի մասին չէ, այլ նորմալ, տնտեսական կյանքի վերականգնման, որը գոյություն ուներ մինչև 80-ականների վերջ:
«Հիմա, եթե խոսենք այն մասին, թե ովքեր են պատերազմել և ովքեր են կռվել, այս հարցը փակ է բոլոր ողջամիտ մարդկանց համար: Արյունահեղությունն ավարտվեց: Այն ավարտվեց մի փոքր ուշ, քան մենք առաջարկեցինք կողմերին: Եվ մենք մեղավոր չենք, որ պատերազմն ավելի երկար տևեց, զինադադարը ձեռք բերվեց ավելի ուշ: Մենք միայն միջնորդներ էինք: Մենք չէինք կարող կողմերին ստիպել ինչ-որ բաներ անել: Մենք միայն փորձեցինք համոզել, որ հետագա արյունահեղությունն անիմաստ է և ծայրաստիճան վտանգավոր», - ասել է Ռուսաստանի արտգործնախարարը, հավելով, որ հիմա իրենց խաղաղապահները կատարում են իրենց մանդատը, ընդհանրապես խոշոր միջադեպեր չկան:
«Այո, լարվածություն կա ադրբեջանա-հայկական սահմանի որոշակի հատվածներում: Բայց սա ոչ մի կապ չունի Լեռնային Ղարաբաղի հետ: Եվ 2020-ի նոյեմբերի 9-ին ռազմական գործողությունների դադարեցմանը զուգահեռ, նախագահները պայմանավորվեցին ապաշրջափակել բոլոր հաղորդակցո...
Կարդալ ամբողջովին