Հայաստանն ապրում է մի ժամանակահատված, երբ երկրի անվտանգությունը սպառնալիքի տակ է եւ այս պայմաններում լռելը, մտքեր չփոխանակելը եւ փաստեր չներկայացնելը ճիշտ չեմ համարում։ Այս մասին այսօր՝ հունվարի 11-ին, «5-րդ ալիք» ՀԸ «Հարցազրույց» հաղորդաշարի սկզբում հայտարարել է ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պատոնակատար Միքայել Համբարձումյանը, որը պարզաբանել է, թե այդ պատճառով է դեմ գնացել իր սկզբունքներին եւ չի մերժել հարցազրույցի հրավերը։
Մ․Համբարձումյանը ճշտել է, որ ԱԱԾ տնօրենի ԺՊ է դարձել ոչ թե պատերազմի 12-րդ, այլ 4-րդ օրը՝ սեպտեմբերի 30-ին, քանի որ այդ պահին ԱԱԾտնօրեն Արգիշտի Քյարամյանը մեկնել Արցախ՝ մեկ այլ տեղակալի հետ, եւ ծառայության ղեկավարի պարտականությունները դրվել են իր վրա, նաեւ ավելացրել, որ դրական չի վերաբերվում ծառայության ղեկավարի հաճախակի փոփոխություններին․
«ԱԱԾ տնօրենը տիրապետում է հույժ գաղտնի տեղեկությունների, ինֆորմացիայի աղբյուրների եւ այդ պաշտոնում մարդկանց հաճախակի փոփոխությունները, բնականաբար, բացասական ազդեցություն են ունենում, եւ աշխատանքի կազմակերպման առումով, նաեւ, երբ անձը երկար ժամանակով մնում է ԺՊ, անվտանգության առումով ռիսկեր են առաջանում»։
ԱԱԾ տնօրենի նախկին ԺՊ-ը ասել է, որ սեպտեմբերի 30-ին իրեն հրավիրել է ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը եւ ասել, որ իր վրա են դրվում ծառայությունը ղեկավարելու պարտականությունները, հոկտեմբերի 8-ին վարչաետն իրեն տեղեկացրել է, որ Քյարամյանն ազատվում է պաշտոնից եւ ինքն է նշանակվում, նաեւ ավելացրել, որ պաշտոնից պետք է ազավի նաեւ ռազմական հակահետախուզության պետը։
«Ինձ համար խիստ անհասկանալի էր ռազմական հակահետախուզության վարչության պետի պաշտոնանկությունը, այն էլ պատերազմական պայմաններում, երբ նա 24-ժամյա ռեժիմով համակարգում էր ամբողջ ռազմական հակահետախուզության աշխատանքը։ Փորձեցի պարզաբանում ստանալ վարչապետից, ի վեջո խոսքը գեներալ-մայորի մասին է, որին պետք էր կանչել ու ասել, թե դու աշխատանքից ազատվում ես։ Ինձ լիարժեք բավարարող պատասխան չստացա, բայց ռազմական դրության պայմաններում ղեկավարի հրամանները չեն քննարկվում։ Ամեն դեպքում, հրավիրել եմ վարչության պետին, ասել, որ ազատվում է, նա եւս, որպես զինվորական, չի քննարկել եւ անմիջապես վերցվել է կադրերի ռեզերվի տրամադրության տակ, նշանակվել է վարչության նոր ԺՊ։ Աշխատել ենք նույն ծանրաբեռնվածությամբ մինչեւ հոկտեմբերի 28-ը, այդ օրը դիմեցի վարչապտին, որ ցանկանում եմ ազատվել պաշտոնից, նրա համար իմ ցանկությունն անակնկալ էր, պարզաբանեցի առիթը, վարչապետը չընդունեց իմ հրաժարականը եւ հարցը մնաց առկախված։ Այդ պահին չէի կարող պնդել իմ ցանկությունը, ամեն վայրկյան գործողություններ էին տեղի ունենում եւ մենք անընդհատ աշխատում էինք, եւ ծառայության կաթվածահար լինելը թույլ տալ չէր կարելի։ Նոյեմբերի 8-ին վաչապետն ասաց, որ որոշում է կայացվել ԱԱԾ տնօրենի պաշտոնում նշանակել Արմեն Աբազյանին, շնորհակալություն հայտնեց համատեղ աշխատանքի համար։ Վարչապետն առաջարկեց աշխատել իմ նախկին՝ ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնում, ես հրաժարվեցի։ Առիթը, որի պատճառով հրաժարական եմ ներկայացրել, չեմ կարող հանրայնացնել, բայց պատճառներից կառանձնացնեի երեքը։ Առաջինն այն էր, որ հեղափոխությունից եւ նոր իշխանության ձեւավորումից հետո վստահության պակաս կա ծառայության հանդեպ, մասնավորապես այն անձանց նկատմամբ, որոնք երկար տարիներ աշխատել են համակարգում։ Տնօրենի պաշտոնում, երբ վարչապետի հետ անմիջականորեն էի շփվում, այդ տպավորությունը հաստատվեց։ Ուստի, կարծում եմ, որ ծառայության ղեկավարը պետք է լինի իշխող քաղաքական թիմի ներկայացուցիչ։ Ծառայությունում աշխատում են նվիրյալներ, որոնք հայրենասերներ են եւ աշխատում են երկրի համար, բայց հաճախ ենթարկվում են իշխանամետ մամուլի քննադատության կամ ֆեյքային հարձակման։ Եվ պարզ չէ՝ քո աշխատանքը գնահատվում է, թե չի գնահատվում։ Ստեղծվում է մի իրավիճակ, երբ պետական պաշտոնը դառնում է ոչ գրավիչ։ Երկրորդ պատճառն այն էր, որ ես չէի կարողանում հասկանալ, թե ինչու պատերազմը չի կասեցվում։ Երբ մենք եւ պաշտպանության նախարարությունը ամենօրյա ռեժիմով զեկուցում էինք մեր կորուստների մասին, մեր խնդիրների, հեռանկարի մասին։ Տեսնում էինք, որ զինադադարը չի հաջողվում, բայց ինչու պատերազմի ընթացքը չէր կասեցվում եւ սկսվում բանակցային պրոցես։ Պատասխանը ոչ մի կերպ չէի գտնում, երկրորդ պատճառը դա էր։ Եվ երրորդ պատճառը՝ հասկանալի չէր, թե ինչ նպատակ է հետապնդում իշխանությունը պատերազմը չկասեցնելով։ Ուր ենք մենք գնում, ինչ վերջնակետ ենք մենք ակնկալում, ի վերջո հյուսիսային շրջաններն էլ ենք կորցնելու, այնտեղից էլ գան հասնեն Ստեփանակե՞րտ։ Այս ամբողջի համակցությունի...
Կարդալ ամբողջովին