Կառավարության հերթական նիստը կրկին առանց ռեկորդների հրապարակման չի անցել. այս անգամ վարչապետն ավետել է մայիս ամսին Հայաստանում գրանցված վճարովի աշխատատեղերի բացարձակ ռեկորդի և աշխատավարձերի ֆոնդի ռեկորդային ցուցանիշի մասին:
«Մայիս ամսին Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է 673.224 վճարովի աշխատատեղ։ Սա այն թիվն է, որ ոչ թե միայն աշխատատեղ է գրանցված, քանի որ Հայաստանում և, ենթադրում եմ՝ բոլոր երկրներում, զրոյական աշխատավարձով աշխատատեղեր կան, մենք հաշվառում ենք միայն այն աշխատատեղերը, որոնց համար վճարվել է աշխատավարձ և եկամտային հարկ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Մյուս ռեկորդին անդրադառնալով էլ՝ տեղեկացրել, որ աշխատավարձերի ֆոնդը մայիսին կազմել է 160.056.000.000 (հարյուր վաթսուն միլիարդ հիսունվեց միլիոն) դրամ, ինչը, Փաշինյանի խոսքով, «մայիսների համեմատ՝ հաստատ ռեկորդային է»: Ի դեպ, գործադիրի ղեկավարը վստահեցրել է, որ մայիսին աշխատող մարդու միջին աշխատավարձը 12 տոկոսով աճել է։
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ներկայացրած ցուցանիշներին, 168.am-ի հետ զրույցում նկատեց. «Մայիս ամսվա իր հայտարարած թվերը չկան այս պահին, պաշտոնապես չեն հայտարարվել: Սա ուղղակի կարգադրություն, հրահանգ է դառնում Վիճակագրական ծառայության համար. ճիշտ չէ, երբ պաշտոնական թիվը դեռ չկա, վարչապետը հայտարարում է այդ մասին»:
Տնտեսագետը նշեց՝ մինչ ԱՎԾ-ն հրապարակում է տվյալները, դրանք ճշգրտվում են, ամփոփվում, հետևաբար՝ ստացվում է, որ Վիճակագրական կոմիտեն պետք է իր թվերը հարմարեցնի վարչապետի հայտարարած թվերին:
Անգամ այդ թվերի պարագայում Սուրեն Պարսյանը կարևորեց հանգամանքը՝ այդ աշխատատեղերից ո՞րն է նոր բացված, ո՞րն է ստվերից դուրս եկած, և ո՞րն է, օրինակ, դրույքի բաժանման արդյունքում, ի՞նչ դեր ունեն ՌԴ-ից Հայաստան եկած գործարարների գրանցած կազմակերպությունների աշխատատեղերն այս ցուցանիշներում:
«Սրանք առանձին ուսումնասիրություններ են, որոնք ցայսօր ներկայացված չ...
Կարդալ ամբողջովին