Նվերներով, անակնկալներով, մեծ նորություններով ու հասանելի դարձած նախագծերով Telcell ընկերությունը մասնակցեց DigiTec Summit and Expo 2023-ին՝ ՏՏ ոլորտի խոշորագույն միջոցառմանը Հայաստանում։ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ մեծ ու ընդարձակ տաղավարում, մարտի 10-12-ը «Թել-Սելն» իր օգտատերերին եւ այցելուներին ներկայացրեց նորացված էկոհամակարգը՝ Telcell Wallet, Telcell Business, Telcell Terminal, BON Market: Իհարկե, ընկերությունն այսքանով չէր սահմանափակվել, հետաքրքիր լուծումներ էր ներդրել՝ հաճախորդների լավ ժամանակն ապահովելու, ինչպես նաեւ սպասվող նախագծերի մասին պատմելու համար։ BRAVO.am-ը հյուրընկալվել է այդ տաղավարում, հետեւել ցուցահանդեսի ընթացքին եւ զրուցել Telcell-ի ներկայացուցիչների հետ՝ կարեւոր մանրամասներ պարզելով ինչպես առկա, այնպես էլ սպասվող ծրագրերի մասին։Telcell-ի տաղավարը՝ նորարարական լուծումներով
«Այս տարի որոշեցինք մեր ընկերությունը ներկայացնել ոչ միայն այն պրոդուկտով, որով հայտնի է ողջ Հայաստանում, այն է՝ վճարային տերմինալներն ու էլեկտրոնային դրամապանակը, այլեւ մեր պրոդուկտային ամբողջական շարքով։ Մեր աշխատակիցներն այցելուներին ներկայացնում են բոլոր նորություններն ու ընթացիկ նախագծերը, այդ ամենի մասին տեղեկատվություն կա նաեւ մեծ էկրանին։ Բացի այդ, մեր հյուրերի հետաքրքիր ու հաճելի ժամանցն ապահովելու համար տաղավարում ներդրել ենք խաղային ապարատ, որտեղ ներկայացված են նվերներ՝ BON Market-ի մեր գործընկերներից։ Խաղալու եւ հաղթելու համար պարզապես պետք է Telcell Wallet հավելվածի միջոցով սքանավորել QR կոդը։ Ունենք նաեւ սուրճի հյուրասիրություն, որից նույնպես կարելի է անսահմանափակ օգտվել՝ QR կոդի սքանավորմամբ»,- մեր զրույցում պատմեց Telcell ընկերության Մարքեթինգի դեպարտամենտի ղեկավար Զարինա Ստեփանյանը։
Առաջնային պրոդուկտները՝ իրենց առավելություններով
Telcell-ն իր տաղավարում հերթով ներկայացնում էր իր էկոհամակարգի բոլոր պրոդուկտները։ Դրանցից առաջնայինը, իհարկե, Telcell Wallet էլեկտրոնային դրամապանակն է, որի միջոցով օգտատերերը կարող են ավելի քան 500 ծառայությունների դիմաց օնլայն վճարումներ կատարել աշխարհի ցանկացած կետից։ Ընդամենը պետք է հավելվածին կցել հայկական բանկային քարտ կամ անձնագիր կամ բացել բանկային հաշիվ՝ անմիջապես հավելվածից։
Արդեն սիրված ու ճանաչելի դարձած մյուս պրոդուկտը BON Market-ն է։ Telcell-ի օգտատերերը բոնուսային միավորներ են կուտակում վճարումների դիմաց եւ հնարավորություն ունենում դրանք փոխանակել Telcell Wallet-ի այդ բաժնում ներկայացված ապրանքներով։ Նախագծի հեղինակներն ընդգծում են, որ այս մասով եւս բաց են համագործակցության համար եւ պատրաստ են ներգրավել նորանոր գործընկերների՝ BON Market-ում ներկայացնելու իրենց ապրանքները, այդպիսով առավել ճանաչելի դարձնելու ընկերությունը․ չէ՞ որ օրական 65 հազարից ավելի օգտատեր է այցելում BON Market եւ ծանոթանում ցուցադրված ապրանքներին ու դրանք արտադրող կազմակերպություններին։
Telcell ընկերության բիզնեսի զարգացման բաժնի ղեկավար Սամվել Բատիկյանն էլ մեր զրույցում խոսեց Telcell Business հավելվածի մասին, որը թեեւ շուկայում նորաբնակ է, բայց արդեն հասցրել է ավելի քան 3500 գործընկեր ձեռք բերել։ Բիզնեսի շատ ներկայացուցիչներ արդեն չեն էլ սպասում, որ Telcell-ը հանդես կգա համագործակցության առաջարկով, իրենք են դիմում՝ նախաձեռնությանը միանալու․ «Գործընկերներին մենք ներկայանում ենք մեր թվային լուծումներով՝ հաշվի առնելով շուկայի զարգացման միտումները, հաճախորդների եւ բիզնեսի կարիքները։ Հավելվածը հնարավորություն է տալիս առավելագույնը 5 րոպեում բիզնեսը գրանցել մեր հարթակում եւ սկսել ակնթարթային վճարումներ ընդունել թե՛ սպասարկման կետերից, թե՛ խանութ-սրահներից կամ էլեկտրոնային առեւտրի հարթակներից։ Հավելվածում գրանցվելով՝ մեր գործընկերները հասանելի են դառնում Telcell-ի ավելի քան 900 հազար օգտատերերի համար եւ կարողանում են նրանցից վճարումներ ընդունել։ Այս մասով էլ մենք բաց ենք համագործակցել օրենսդրական շրջանակներում գործունեություն ծավալող ցանկացած տեսակի բիզնեսի հետ եւ առաջարկել մեր լուծումները՝ հաշվի առնելով նրանց գործունեության առանձնահատկությունները»։
Սամվել Բատիկյանը նաեւ խոսեց տարաբնույթ միջոցառումներին որպես տոմսերի գնման վճարումների ընդունման օպերատոր ներկայանալու իրենց փորձի մասին՝ ընդգծելով, որ արդեն հասցրել են sold out-ի համբավ ձեռք բերել, այսինքն՝ Telcell-ի մասնակցության դեպքում տվյալ միջոցառման տոմսերը շատ արագ են սպառվում։ Նա հիշեցրեց, որ Մանկական Եվրատեսիլ 2022-ի ժամանակ Telcell-ը հանդես է եկել որպես ցուցադրման գլխավոր հովանավոր, ինչպես նաեւ ապահովել է ֆան զոնայի տոմսերի գնման վճարումների ընդունումը՝ ամենաարագ ու հարմար եղանակով, եւ հենց այդ ժամանակ էր, որ բոլոր տ...
Կարդալ ամբողջովին