«Պորշե կենտրոն Երեւան»-ի դիմաց ակտիվ իրարանցում է, եւ ոչ թե նոր մոդել է հայտնվել վաճառքում, այլ «ՍՕՍ-մանկական գյուղեր»-ի երեխաներն են հյուր եկել: Նրանք այստեղ են արդեն որպես բարեկամներ։ Առաջին դեպքը չէ, որ ընկերությունը տոն է պարգեւում երեխաներին։ Առաջին անգամ ընկերությունը երեխաներին անակնկալ է մատուցել դեռ վեց տարի առաջ։ Այս անգամ երեխաներն իրենք էին ցանկացել լինել «Porsche»-ի սրահում։ Ոմանք նախընտրեցին տեսնել, թե ինչպես են աշխատում մասնագետները, ոմանք էլ պարզապես լուսանկարվեցին երազանք թվացող մեքենաների հետ։
«ՍՕՍ-մանկական գյուղեր» բարեգործական հիմնադրամը գործում է աշխարհի 135 երկրում, հետխորհրդային երկրներից առաջինը հիմնվել է հենց Հայաստանում: Այն առանձնահատուկ գյուղատիպ համայնք է, որտեղ երեխան ստանում է ընտանեկան խնամք։
Հայաստանում «Porsche» ընկերության ներկայացուցչի համոզմամբ՝ միջազգային կազմակերպությունները տարվա մեջ գոնե մեկ անգամ, սոցիալական պատասխանատվությունից ելնելով, պետք է ծրագրեր իրականացնեն հենց երեխաների համար, ովքեր իրապես ունեն ուշադրության կարիք:
«Ամեն անգամ մեր հանդիպումներն ու համագործակցությունը տարբեր ձեւաչափերո...
Կարդալ ամբողջովին