«Աստղային հնչյունները» (Starsounds) հետաքրքրաշարժ նախագիծը, որն իրենից ներկայացնում է ստեղծագործություն՝ կազմված աստղերից արձակվող ալիքներից, համադրված բարդ հարմոնիայով ու տպավորիչ վիզուալ էֆեկտներով, արդեն հասանելի է համացանցում։
Ծրագիրը հիմնված է անվանի աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանի՝ «Մեր ակուստիկ տիեզերքը» և «50 տարի մարդը տիեզերքում» դասախոսությունների վրա։
2005թ. Գարիկ Իսրայելյանը՝ հավաքագրելով աստղերից արձակվող ուլտրաձայնային հնչյունները, դրանք միավորել է մի մեծ գրադարանում։ «Սթարմուսն» ու աստղային երաժշտության գրադարանը ոգեշնչել են բազմաթիվ ստեղծագործողների։ Արդյունքում՝ այսօր մենք ունկնդիրն են դարձել աստղերի դյութիչ հնչյունների։
«Աստղային հնչյունները» (“Starsounds”) «Սթարմուս» (“STARMUS” – Stars and Music), գիտության ու արվեստի միջազգային ամենամյա փառատոնի նախագծերից է, որն անց է կացվում Գարիկ Իսրայելյանի և հանրաճանաչ Քվին (Queen) խմբի գիթառահար Բրայան Մեյի նախաձեռնությամբ՝ տիեզերագիտությունը մեկտեղելով երաժշտության հետ։
Աստղային երաժշտությունը գործիքավորել է Բրայան Մեյը։ Հանրաճանաչ երաժիշտը Իսրայելյանի գրադարանի ակուստիկ ալիքները նոր հարթության վրա է դրել՝ արագացնելով դրանք մարդու ականջին լսելի մակարդակի։ Այնուհետև՝ DNEG համաշխարհային ճանաչում ունեցող վիզուալ էֆեկտների ստուդիան, աստղային երաժշտությունը համակցել է աստղային ալիքների և Արեգակի սկավառակի պատկերներով։
2021թ.-ին «Սթարմուս» (“STARMUS”) փառատոնը հյուրընկալվելու և անց է կացվելու Հայաստանու...
Կարդալ ամբողջովին