PanARMENIAN.Net - Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն է ընտրվել Րաֆֆի Քասսարջյանը:
Սեպտեմբերի 8-ին տեղի է ունեցել ԱՏՁՄ վարչության նիստը, որի ընթացքում թեկնածուները ներկայացրել են ԱՏՁՄ զարգացման իրենց տեսլականներն ու ծրագրային դրույթները։
Քասսարջյանը Սթենֆորդի համալսարանի շրջանավարտ է. ունի միջազգային հարաբերություններում բակալավրի և բիզնես ադմինիստրացիայի ոլորտում մագիստրոսի աստիճաններ։ Աշխատել է մի շարք ամերիկյան ու հայկական ընկերություններում՝ ձեռք բերելով ապրանքային կառավարման, ռազմավարական նախագծման ու գործադիր կառավարման փորձ։
«Րաֆֆի Քասսարջյանը, հենվելով ՏՀՏ ոլորտում ունեցած իր բազմամյա փորձի ու ԱՏՁՄ արժեքներին քաջածանոթ լինելու հանգամանքի վրա, հաջողությամբ կյանքի կկոչի միության զարգացման իր տեսլականը։ Նա, վստահաբար, նոր հաջողություններ կարձանագրի այն նախագծերում, որոնք իրականացնում է միությունը՝ հիմքում ունենալով Կարեն Վարդանյանի թողած նշանակալի ժառանգությունն ու ԱՏՁՄ ավանդույթները», - նշել է ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը։
«Ա...
Կարդալ ամբողջովին