Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է Տավուշի սահմանագոտու ուղղությամբ ադրբեջանական սադրանքի մասին, որի հետևանքով զոհվել է Հայաստանի զինված ուժերի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Հովիկ Նելսոնի Թամազյանը: Ադրբեջանական կողմը սադրանքից առաջ փաստորեն իրականացրեց տեղեկատվական նախապատրաստություն, նախօրեին հայտնելով հայկական կրակոցից իր զոհի մասին: Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքեց, թե հայկական ուժերը խախտել են հրադադարն ու կրակել ադրբեջանական կողմի ուղղությամբ: Փաստացի, ադրբեջանական սադրանքը ուղեկցվեց ապատեղեկատվությամբ, որ տարածվեց Բաքվից: Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ադրբեջանցիները վերջին օրերին աշխուժություն են ցուցաբերել դիրքերի ինժեներական աշխատանքների տեսքով, փորձելով կատարել ամրաշինական աշխատանք և նպաստել լարվածությանը: Ըստ Հայաստանի ՊՆ հաղորդագրության, հայկական կողմը բնականաբար ձեռնարկել է զսպող քայլեր: Մենք բառացիորեն երկու օր առաջ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարության առնչությամբ շոշափեցինք խնդիրը, որ հրադադարի խախտում և լարվածություն հասկացությունը չպետք է դիտարկվի լոկ կրակոցներով, որովհետև դիրքային ամրաշինական աշխատանքները որոշակիորեն ևս հրադադարի խախտում են, առնվազն դրան նախապատրաստվելու իմաստով:
Եվ այդ տեսանկյունից ակնհայտ է, որ Ադրբեջանը դրսևորում է բավականին հանդուգն և ագրեսիվ վարք՝ ակնկալելով, որ հայկական կողմի պատասխանը կմատուցվի որպես հրադադարի խախտում: Հենց այդ համատեքստում մենք անհրաժեշտ համարեցինք և համարում ենք, որ Մինսկի խմբի համանախագահները լարվածության աճ թույլ չտալու համար պետք է դիտ...
Կարդալ ամբողջովին