Մոդել, հաղորդավարուհի Լյուսի Հայրապետյանը Ինստագրամում անկեղծ գրառում է կատարել՝ խոստովանելով, որ այսօր բաժանվել է սիրելիից:«Կյանքիս ամենահասուն բաժանվելն էր: Խոսեցինք, հասկացանք իրար, խոստացանք այս աշխարհում լինել իրար համար ու չանիծել իրար, ինչպես ընդունված է, այլ միմյանց ավելի արժանիի կողքին տեսնելու մեծ հույսով լինել:
Գիտեմ, որ չի կարելի շատ անձնական թեմաներով կիսվել սոցցանցերում, գիտեմ, որ Մաշս հաստատ կխոսի վրաս այս գրառման համար, գիտեմ, որ շատ չուզողներ կժպտան երեւի: Է թող ժպտան. ժպիտը բարիացնում է, գուցե սա էլ նրանց վերջին հույսն է բարիանալու:
Բայց ուզում եմ գրել, կիսվել, կիսել, որ հեշտ ապրեմ այս պահը: Ուզում եմ գրել, որ կարդաք ու հետս լինեք: Ցավում ա հոգիս այսօր չափից շատ, կլինեմ չափազանց անկեղծ: Թողնում եմ մի տղայի, որը հանդիպածս ամենակարգին ու ամենաարժանին ա ինձ: Ես ինձ շատ եմ սիրում, եթե ինչ, հիշեցնում եմ:): Տղայի, որը մինչ օրս հանդիպած տղաներից ամենաշատն է ինձ սիրել, արել է անհնարինը սիրտս շահելու համար, որի պես արժանի մեկին, վստահաբար, էլ չեմ հանդիպելու:
Թողնում եմ, որովհտեեւ դեռ հավատում եմ մի տեսակ ուրիշ զգացողություններով սիրուն ու չեմ ուզում նրա կյանքը զբաղեցնել ու փչացնել, որովհետեւ շատ եմ ուզում, որ նրան սիրեն: Շատ սիրեն: Ես չկարողացա: Ես կրակ էի փնտրում, կայծ, չգիտեմ էլ՝ ինչ, բայց փնտրում էի ու հասկանում, որ չեմ գտնելու երեւի երբեք, որովհետեւ չկա գուցե կամ ինձ չի պատահում, որովհետեւ տարիքս մեծացավ, իսկ ես՝ ոչ, սիրո պատկերացումն ու ամուսնության ցանկության դրդապատճառները՝ նույնպես:
«Լուս, ցավդ տանեմ, 2 տարի ա՝ չկարողացա տեսնել իմ ուզած ժպտացող աչքերդ, որոնք հաստատ տեսել եմ ու սիրել: Ուրեմն երեւի ես չեմ: Հույս ունենամ, որ ինձնից լավին կընտրես գոնե, չնայած՝ չես հանդիպի, ասեմ, իմանաս:): Միշտ մտածել եմ, որ մենակ լինելն ա իմը, բայց դու փոխեցիր ուղղությունս՝ չնայած, որ չգիտես, թե երբ ա եղել 2-...
Կարդալ ամբողջովին