Դեպի վեր

Փաշինյան․ Ակնկալում ենք, որ ադրբեջանական երկաթուղին բաց կլինի նաև ՀՀ բեռների համար

panarmenian.net05/26/2023, 8:06

Փաշինյան․ Ակնկալում ենք, որ ադրբեջանական երկաթուղին բաց կլինի նաև ՀՀ բեռների համար

26 մայիսի 2023 - 12:03 AMT

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկկողմ հանդիպմանը, խոսելով ապաշրջափակման մասին, հաստատել է, որ հայկական կողմը պատրաստ է՝ և՛ սահմանային ծառայությունները, և՛ մաքսային ծառայությունները պատրաստ են ապահովելու բոլոր տրանսպորտային միջոցների, երկաթուղիների, մասնավորապես՝ Հայաստանի տարածքով բնականոն անցումը։

Միևնույն ժամանակ, նա ասել է, որ Հայաստանն ակնկալում է, որ ադրբեջանական երկաթուղին բաց կլինի նաև ՀՀ բեռների, երկաթուղային գնացքների՝ Նախիջևանով, Ադրբեջանով, օրինակ՝ Ռուսաստան, Իրան տեղափոխելու համար։

«Մենք ակնկալում ենք, որ այս հարցը կլուծվի պարիտետային հիմունքներով, երկրների ինքնիշխանության և իրավազորության հիման վրա»,-ասել է նա:

Նա նշել է, որ կողմերն աշխատանքային ռեժիմով քննարկել են տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հետ կապված հարցեր։

«Ցանկանում եմ ևս մեկ անգամ վերահաստատել, որ Հայաստանն իսկապես շահագրգռված է դրանում՝ մենք պատրաստ ենք սկսել ապաշրջափակել բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերն ու հաղորդակցությունները՝ մեր երկրի ինքնիշխանության և իրավազորության հիման վրա։ Ես ուզում եմ ևս մեկ անգամ հաստատել այս դիրքորոշումը»,-ասել է Փաշինյանը։

Վարչապետը նաև ներկայացրել է իրավիճակը Լաչինի միջանցքում և Լեռնային Ղարաբաղում՝ որակելով այն լարված, և նշել է, որ Լաչինի միջանցքի արգելափակումը տեղի ունեցավ ռուս խաղաղապահների ներկայությամբ։

«Տարածաշրջանային իմաստով, իհարկե, մենք բավական լարված իրավիճակ ունենք Լեռնային Ղարաբաղում՝ Լաչինի միջանցքում, այդ մասին մենք այսօր բազմիցս խոսել ենք։ Ցավոք, ի հեճուկս 2020 թ-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, Ադրբեջանն ապօրինի արգելափակել է Լաչինի միջանցքը, ինչի պատճառով Լեռնային Ղարաբաղը հայտնվել է հումանիտար ճգնաժամի մեջ։ Դուք գիտեք, որ դադարեցվել է նաև բնական գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ՝ արգելափակվել է Ադրբեջանի կ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR412424
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր