
Իջևանում շարունակվում է պահպանվել լարված իրավիճակը։ Օրեր առաջ բախում էր տեղի ունեցել Իջևանում ճանապարհը փակող ապօրինի ծառահատումներով զբաղվող ցուցարարների և ոստիկանների միջև, երբ վերջիններս փորձում էին պատ կազմել և ազատել ճանապարհը: Ըստ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի՝ 12 ոստիկան է վիրավորվել է, 2՝ քաղաքացի:
Այսօր իշխանական քարոզչամիջոցները փորձում են ստեղծել տպավորություն, որ բողոքի ակցիան կազմակերպել են նախկին իշխանության ներկայացուցիչները՝ փորձելով ստեղծել տպավորություն, որ բողոքը չունի քաղաքացիների խնդիրը բարձրաձայնելու նպատակ, այլ նոր իշխանությունների հեղինակությունը սասանող ակցիա է։
Տեղեկությունը մենք փորձեցինք ճշտել տեղի բնակիչներից։ Իջևանցի Մարտիկ Եգանյանին բարկացրել են նման մեկնաբանությունները։ Նա վստահ է, որ մարդիկ փողոց են դուրս եկել իրենց օրվա հացի փողի համար։
«Բողոքը ոչ մի նախկին իշխանության հետ կապ չունի։ Ավելին ասեմ, եթե ուզում ե...
Կարդալ ամբողջովին