ԱՄՆ իշխանությունները պատրաստակամ են Ռուսաստանի ղեկավարության հետ կապի ուղիղ միջոց պահպանել՝ ամերիկյան MQ-9 Reaper անօդաչու սարքի կործանման պատճառով էսկալացիայի վտանգը նվազեցնելու համար:
Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիեռը;
«Մենք ակնհայտորեն չենք ցանկանում զինված հակամարտություն Ռուսաստանի հետ, կողմ ենք կապի ուղիղ միջոցներին՝ էսկալացիայի վտանգը նվազագույնի հասցնելու նպատակով»,-ասել է նա՝ հավելելով, որ Նահանգները շարունակելու է օգտվել միջազգային օդային տարածքում թռիչքների իր իրավունքներից:
ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին էլ հայտարարել է, որ Վաշինգտոնը դեմ է Ռուսաստանի կողմից Սև ծովի վրա կիրառված ավիացիոն սահմանափակումներին և հավելել է, որ ԱՄՆ-ը կշարունակի թռիչքներն այդ տարածքում: Քիրբիի խոսքով՝ ԱՄՆ-ը չի ցանկանում, որ անօդաչու թռչող սարքը հայտնվի որևէ այլ երկրի ձեռքում:
ԱՄՆ Եվրոպական հրամանատարությունը մարտի 14-ին հայտնել էր, որ Սև ծովի տարածքում ռուսական Սու-27 կործանիչը բախվել է ամերիկյան MQ-9 անօդաչու թռչող սարքին, բախումից հետո անօդաչուն ընկել է ջուրը։ Որոշ հրապարակումների համաձայն՝ ամերիկյան ԱԹՍ-ն խոցել են ռուսական կործանիչները:
Եվրոպական հրամանատարությո...
Կարդալ ամբողջովին