Դեպի վեր

Խեղդող գազ, 21 բերման ենթարկված, 17 տուժած, մեծ հանրահավաք ու հատուկ գործողություն. Վրաստանում օրն անհանգիստ էր

armtimes.com02/23/2021, 7:36

Խեղդող գազ, 21 բերման ենթարկված, 17 տուժած, մեծ հանրահավաք ու հատուկ գործողություն. Վրաստանում օրն անհանգիստ էր

Այսօր հայտնի դարձավ, որ վաղ առավոտյան Միխայիլ Սահակաշվիլի հիմնած վրացական «Միավորված ազգային շարժում» ընդդիմադիր շարժման առաջնորդ Նիկա Մելիան բերման է ենթարկվել:

Վաղ առավոտյան իրավապահները մտել են շարժման գրասենյակ, որտեղ Նիկա Մելիան էր գտնվում իր կողմնակիցների հետ: Ազգային շարժման կողմնակիցները փորձել են դիմադրել, սակայն մեծաթիվ ոստիկանության ծառայողներն արցունքաբեր գազ ու ծուխ են կիրառել: Տեղի ունեցած քաշքշուկց հետո Նիկա Մելիային նստեցրել են մեքենան և դուրս հանել ՄԱՇ-ի կենտրոնական գրասենյակի տարածքից: Նրան բերման ենթարկելու համար ոստիկանության աշխատողները գրասենյակի շենքը շրջապատել են շատ ավելի շուտ՝ լուսադեմին, ժամը 6:00-ից սկսած, նախապատրաստված է եղել հատուկ գործողություն:

Հատուկ ջոկատայինները հրշեջ փրկարարների մեքենաների շարժասանդուխքներով են ստիպված եղել մտնել կուսակցության գրասենյակ, քանի որ հանդիպել են կուսակցության աջակիցների ու անդամների մեծ դիմադրության ալիքին ու չեն կարողավել անցնել մուտքերից: Ոստիկաններին հաջողվել է ներս թափանցել շենքի կտուրից, ներս մտնելուն պես գրասենյակում է տեղի ունեվել քաշքշուկ, տեղահանվել են դռները, ոստիկանները հատուկ նյութ են կիրառել՝ խորքի սենյակի դռան մուտքն ազատելու համար նյութ, այնուհետ ներխուժել են սենյակ, որտեղ Մելիան է եղել իր աջակիցների հետ: Քանի որ ոստիկանական գործողությունը հատուկ ծրագրված է եղել և այդ մասին իմավել են կուսակցության անդամները, ներսում եղել են նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներ, որոնք նկարահանել են ամբողջ ընթավքը:

Նշենք, որ ոստիկանական հատուկ գործողության ընթացքում բերման է ենթարկվել ոչ միայն Մելիան, այլ 21 այլ անձ: Ըստ Վրաստանի առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության, առաջին օգնություն է ցուցաբերվել 17 մարդու, 2 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց: Մելիայի բերման ենթարկման կադրերում էլ երևում է՝ ինչպես են ոստիկանների գործողություններից հետո ներսում գտնվող կուսակիցներն ու լրագրողները հազում, խեղդվում:

Քիչ ուշ հայտնի է դարձել, որ Նիկա Մելիային ձերբակալել են ու տեղափոխել Ռուսթավի թիվ 12 քրեակատարողական հիմնարկ:

Կարճ ժամանակ անց Ազգային շարժման առաջնորդներից Խատիա Դեկանիձեն հայտարարել է մեծ հանրահավաքի մեկնարկի մասին:

«Միացյալ ազգային շարժմումը» վրացական ամենամեծ ընդդիմադիր կուսակցությունն է: Այն հիմնադրել է Վրաստանի նախկին նախագահ, վտարանդի դարձած ու մի շարք քրեական գործերով անցնող Միխայիլ Սահակաշվիլին:

Վերջինս հանրահավաքի ժամանակ, տեսակապով միանալով հավաքի մասնակիցներին, հայտարարել է, որ իշխանությունն արյունահեղություն ու ողբերգություն է ծրագրում և ոչ մի դեպքում իրենք չեն նահանջելու։ Ըստ Սահակաշվիլիի` իրենք խաղաղություն են ուզում, զարգացում, ժողովրդավարություն, ազատություն ու միասնական հաղթանակ կորոնավիրուսի ու դրա հետևանքների դեմ։

Նա վստահեցրել է լրագրողներին, որ Նիկա Մելիային պաշտպանել` նշանակում է Վրաստանը պաշտպանել դիկտատուրայից։

Այս ամենի ֆոնին, իր լիազորությունների կատարմանն է արդեն անցել Վրաստանի նորանշանակ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Հիշեցնենք, նախորդ վարչապետ Գիորգի Գախարիան հրաժարական էր տվել հենց Մելիայի ձերբակալության շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով: Նա մեկնաբանել էր, որ եղել է ներքին տարաձայնություն ու ինքը կարծում է, որ պետք չէ մեկ անձի ազատազրկմամբ հարուցել հասարակական մի մեծ խմբի ցասումը, որքան էլ որ ինքը համակարծիք է, որ Մելիային ազատազրկելու հիմքեր կան:

Վրաստանի նորանշանակ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին լրագրողների հետ զրույցում, մեկնաբանելով այսօր տեղի ունեցածը, հերոս է որակել ոստիկանությանը, նշել, որ ոստիկանության ծառայողները օրինակելի չափանիշներով են աշխատել: Ըստ նրա, տեղի ունեցածը բացարձակ ցիվիլ, ժողովրդավարական երկրին բնորոշ գործողություն է եղել:

Վրաստանում ԱՄՆ դեսպանությունն ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Նիկա Մելիայի ձերբակալմանշուրջ խորը վրդովմունք է հայտնել: Դեսպանության տարածած հայտարարության մեջ ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.144.34
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր