Երեկ, ողջ գիշեր մինչև այսօր ժամը 18։00-ն «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի ծառայողները՝ գլխավոր տնօրեն Գառնիկ Մովսիսյանի գլխավորությամբ իրականացրել են հսկայածավալ աշխատանքներ՝ Շենգավիթ վարչական շրջանի Արտաշիսյան փողոցով անցնող միջին ճնշման գազատարի վթարավերականգնման աշխատանքները։
Ինչպես հայտնում էֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը , Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները առանց դադարի հիմնովին վերականգնեցին ողբերգական ավտովթարի հետևանքով նախօրեին վնասված ոչ միայն գազախողովակը, այլև գազասյուները։ Արդեն բնակչությանը մատակարարվում է գազը։
Տեղում աշխատել են նաև Երևանի քաղաքապետարանի, «ԵրՔաղԼույս»-ի և «Յուքոմ» ընկերության ներկայացուցիչները, քանի որ ուժեղ կրակի պատճառով այրվել էին «Յուքոմ»-ի կապի լարերն ու արտաքին լուսավորության մի քանի լույսեր։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ հունվարի 13-ին, ավտովթար, խոշոր հրդեհ և ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։50-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Արտաշիսյան փողոցում դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել 44/4 շենքի դիմաց տեղադրված գազախողովակին։
Բախման հետևանքով գազախողովակը կոտրվել էր, ինչի պատճառով էլ ուժեղ հրդեհ էր բռնկվել։ Կրակը տեսանելի էր անգամ 1 կիլոմետրից։ Օպերատիվորեն ժամանել էին ԱԻՆ ՓԾ մեծ թվով հրշեջ-փրկարարական ջոկատներից մի քանի մարտական հաշվարկ։
Երթևեկությունը նշված հատվածում պարեկների կողմից ժամանակավորապես դադարեցվել էր։ Կրակի հետևանքով շենքի 30-ից ավելի բնակարանների պատշգամբներ, լուսամուտներ վնասվել էին։
Հրշեջները կրակը մարելուց հետո Opel-ի մեջ հայտնաբերել էին մոխրացած դի։ Դեպքի վայր էին ժամանել նաև Երևանի 1-3 շտապօգնության բժիշկների մի քանի հերթապահ խմբեր։
Դեպքի վայրում պարեկները, փրկարարները, բժիշկները քաղաքացիների օգնությամբ 70-ից ավելի բնակիչների տարհանել էին, տեղում օգնություն էին ցուցաբերել։ Օպերատիվորեն ժամանել էին նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի մեծ թվով աշխատակիցներ, տեղում էր նաև Երևանի ԳԳՄ-ի գլխավոր տնօրեն Գառնիկ Մով...

Կարդալ ամբողջովին