Անքնության պատճառները
Վնասվածքներ
Անքնության հաճախակի պատճառներից մեկը ուղեղի արյան մատակարարման հետ կապված խնդիրն է: Հիպոտալամուսում քնի եւ արթնության կարգավորման հետ կապված կենտրոն կա, իսկ գլխուղեղում արթնացման եւ արգելակման գործընթացներ են տեղի ունենում: Եթե ուղեղի արյան մատակարարումը խախտվում է, քնի գործառույթը տուժում է: Ամենից հաճախ դա տեղի է ունենում գլխի վնասվածքի հետեւանքով: Ընդ որում, հետեւանքները, քնի խանգարման տեսքով, անմիջապես չէ, որ հայտնվում են: Մարդը կարող է վաղուց մոռացած լինել ստացած վնասվածքի մասին: Իսկ մի քանի տարուց անքնություն է զարգանում: Այդ դեպքում կարող է օգնել օստեոպատը:
Մեղմ տեխնիկաների օգնությամբ օստեոպատը վերականգնում է վնասվածքի պատճառով տեղաշարժված ոսկրերի ճիշտ դիրքը: Արյան մատակարարումը բարելավվում է, իսկ քունը կարգավորվում է:
Սթրեսներ
Անքնության մեկ այլ պատճառ են տագնապալի մտքերը եւ ցերեկվա լարվածությունը: Այստեղ միասնական դեղատոմս չկա: Ջանացեք ձեզ համար առավելագույնս հանգստացնող զբաղմունք գտնել. ընթերցանություն, ձեռագործ, յոգայով զբաղվել, զբոսանք քնից առաջ, հոտավետ յուղերով լոգանք, ինչ ասես: Շատ պարզ եւ գործուն միջոց է. կանգնել դեմքին թափվող ցնցուղի տակ: Դա լիցքաթափում է եւ քնատություն է առաջացնում: Քնից առաջ խնամքով տրորիր ոտքերի բութ մատները: Հենց որ ոտքերում հաճելի ջերմություն զգաս, կարելի է անկողին մտնել: Եթե ուզում ես ավելին իմանալ սթրեսից ազատվելու մասին, նայիր մեր տեսանյութը:
Անհանգիստ ոտքերի համախտանիշ
Պրակտիկան ցույց է տալիս, որ անքնությամբ տառապող շատ մարդիկ ունեն այդ խանգարումը: Այն ստիպում է գիշերվա կեսին արթնանալ տհաճ զգացողություններից եւ ոտքերում ցնցումներից: Շատ հաճախ անհանգիստ ոտքերի համախտանիշը խրոնիկական անքնության պատճառ է դառնում: Տհ...
Կարդալ ամբողջովին