Դեպի վեր

Մասնավոր տիեզերագնացությունն ապագայում դառնալու է ավելի ու ավելի կարևոր․ բացառիկ հարցազրույց աստրոնավտ Ջորջ Նիլդի հետ

armenpress.am10/4/2022, 7:00

Մասնավոր տիեզերագնացությունն ապագայում դառնալու է ավելի ու ավելի կարևոր․ բացառիկ հարցազրույց աստրոնավտ Ջորջ Նիլդի հետ

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մասնավոր տիեզերական ընկերությունների զարգացման ու աճի տեմպերին զուգահեռ, վերջին տարիներին սկսել է մեծ թափ հավաքել տիեզերական զբոսաշրջությունը։ Միայն վերջին 1-2 տարում այնպիսի ընկերությունների շնորհիվ, ինչպիսիք են SpaceX-ը, Blue Origin-ը կամ Virgin Galactic-ը, մի քանի տասնյակ մարդիկ, ովքեր որևէ կապ չունեն տիեզերագնացության հետ, կարողացել են ուղեծրային կամ ենթաուղեծրային թռիչքներ իրականացնել ու պաշտոնապես ստացել են «աստրոնավտ»-ի տիտղոսը։

Տարիներ առաջ խիստ անիրատեսական համարվող այս թռիչքները, համաձայն որոշ մասնագետների, մոտ ապագայում կլինեն նույնքան հասանելի, որքան օդանավով ճամփորդություններն են։ Եվ որքան էլ խոսենք այն մասին, որ դեպի տիեզերք թռիչքները դարձել են հասանելի ու շոշափելի, այդուհանդերձ այդ թռիչքների համար նախատեսված տոմսի վճարը շարունակում է խիստ անհասանելի մնալ Երկրի բնակչության գերակշռող մեծամասնության համար։ Տարբեր ընկերությունների կողմից իրականացվող այս թռիչքները գնահատվում են մի քանի հարյուր հազար ԱՄՆ դոլարից մինչև մի քանի տասնյակ միլիոն ԱՄՆ դոլար։

Աէրոտիեզերական ինժեներ Ջորջ Նիլդը 2022 թվականի մարտին կատարեց իր երկար տարիների երազանքը՝ որպես մասնավոր աստրոնավտ Blue Origin ընկերության New Shepard տիեզերանավով թռնելով տիեզերք։ ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչության Կոմերցիոն տիեզերական փոխադրումների գրասենյակի նախկին ղեկավար Նիլդն այսօր զբաղեցնում է Commercial Space Technologies ընկերության նախագահի պաշտոնը։ Ընկերությունն իր գործունեությամբ միտված է քաջալերել, դյուրացնել ու խթանել կոմերցիոն տիեզերական գործունեությունը։

Ջորջ Նիլդը սեպտեմբերին ժամանել էր Հայաստան՝ մասնակցելու գիտության ու երաժշտության բացառիկ՝ STARMUS փառատոնին։ «Արմենպրես»-ին հնարավորություն է ընձեռնվել բացառիկ զրույց ունենալ Նիլդի հետ մասնավոր տիեզերական ընկերությունների ու տիեզերական զբոսաշրջության ապագայի, այս ոլորտում ծավալվող մրցավազքի, ինչպես նաև այն մասին, թե որքանով են արդարացված Տիեզերքի ուսումնասիրման գործում մեծ ֆինանսական միջոցների հատկացումները։

- Պարոն Նիլդ, 2022 թվականի մարտին Դուք՝ որպես մասնավոր աստրոնավտ, թռաք տիեզերք Blue Origin ընկերության New Shepard տիեզերանավով։ Ի՞նչ եք կարծում, մասնավոր/կոմերցիոն տիեզերական ծրագրերն ունե՞ն ապագա։

- Կարծում եմ՝ մենք Տիեզերքում մեր գործունեության հետ կապված շատ կարևոր տրանսֆորմացիայի ճանապարհին ենք։ Նախկինում ամեն բան, ինչ տեղի էր ունենում Տիեզերքում, արվում էր կառավարությունների կողմից։ Ապագայում այլևս այդպես չի լինելու, քանի որ մասնավոր ընկերությունները զարգացնում են կարողություններ, որոնցով հնարավոր է Տիեզերք ուղարկել մարդկանց և արբանյակներ։ Եվ մենք ականատեսն ենք լինում, թե այս գործընթացը որքան դրական կողմեր ունի։ Շատ հետաքրքրիր է համեմատել, թե ինչ ենք մենք արել կառավարությունների օգնությամբ և ինչի է այսօր ունակ մասնավոր ոլորտը՝ առհասարակ և մասնավորապես Միացյալ Նահանգներում։ Կարծում եմ՝ մենք ականատեսն ենք լինում, որ ընկերությունները կարող են ամեն բան անել ավելի էժան՝ միևնույն ժամանակ կիրառելով նոր տեխնոլոգիաներ ու նորարարական մոտեցումներ։ Նրանք պատրաստակամ են ռիսկի գնալ՝ ապագայում եկամուտներ ունենալու համար։ Նրանք հնարավորություն ունեն՝ մտածելու նոր շուկաների, նոր հաճախորդների, նոր արտադրանքների մասին։ Այս ամենը կառավարությունների աշխատանքը չի, սակայն սա բիզնեսի մաս է կազմում, իսկ ընկերությունները հարկատուների վճարած դոլարների վրա հենվելու փոխարեն հասանելիություն ունեն ֆինանսավորման և ներդրումների նոր աղբյուրների։ Ուստի կարծում եմ, որ մասնավոր ոլորտը, մասնավոր տիեզերագնացությունը ժամանակի ընթացքում շարունակելու է աճել և ապագայում դառնալու է ավելի ու ավելի կարևոր։

- Դեպի Տիեզերք մասնավոր թռիչքների տեսանկյունից այսօր ԱՄՆ-ն աշխարհի առաջատար երկիրն է։ Ձեր կարծիքով՝ ո՞ր երկրները կարող են հաջորդել ԱՄՆ-ին այս մրցավազքում։

- Կարծում եմ՝ հետաքրքիր է ուսումնասիրել, որ, այո, Տիեզերքը բարդ է և անցյալում դրա հետ կապված բոլոր ծրագրերը շատ թանկ են եղել, բայց քանի որ հիմա ամեն բան փոխվում է, ավելի ու ավելի են շատանում հնարավորությունները մյուս երկրների համար՝ ներգրավվելու այս ոլորտում։ Այլևս կարիք չկա կառուցել հսկայական մեկնարկային հարթակներ, ինչպես Քենեդիի տիեզերական կենտրոնում է, որպեսզի կարողանանք ունենալ Շաթլ կամ մեծ հրթիռ, որը մեզ կհասցնի Տիեզերք։ Այսօր հրթիռները ավելի փոքր են դառնում, դառնում են բազմակի օգտագործման, այսինքն՝ նրանք կարող են թռնել, կատարել առաքելությունն ու հետ վերադառնալ և կրկին օգտագործվել այլ առաքելությունների համար։ Մյուս երկրները ավելի շատ հնարավորություն ունեն՝ ներգրավվելու արբանյակների պատրաստման, Տիեզերքից ստացված տվյալների մշակման գործում։ Այսինքն, այսօր շատ տարբեր ձևերով կարելի է ներգրավվել Տիեզերքի ուսումնասիրման գործում՝ առանց սեփական հրթիռների կառուցման և դրանք քո սեփական երկրից Տիեզերք ուղարկելու։

- Որոշ մարդիկ բողոքում են, որ մենք չպետք է այդքան գումար ծախսենք տիեզերական հետազոտությունների և կոմերցիոն/մասնավոր տիեզերական փոխադրումների վրա, փոխարենը կենտրոնանալով Երկիր մոլորակի վրա առկա խնդիրների լուծման վրա։ Ո՞րն է Ձեր կարծիքն այս հարցում։

- Կարծում եմ՝ մենք երկու ուղղություններով էլ պետք է աշխատենք։ Նման բարդ քայլեր անելով ու փորձելով ճանաչել մեր մոլորակը, մեր Արեգակնային համակարգը, մեր Տիեզերքը, մենք դասեր ենք քաղում, որոնք կօգնեն մեզ ավելի լավ ապրել Երկրի վրա։ Հարցի մյուս կողմն այն է, որ նախկինում նմանօրինակ բոլոր ծրագրերի հետևում կանգնած էին կառավարությունները, որոնք այս նպատակով օգտագործում էին ժողովրդի վճարած գումարն...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391397
EUR419430
RUR4.184.38
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր