«Իմ տեղեկություններով, Ալեքսանդր Ազարյանն ուներ որոշակի առողջական խնդիրներ։ Նրան բուժում էր անհրաժեշտ և դրա համար աշխատանքից ազատվելու մասին դիմում է ներկայացրել։ Այլ պատճառ ինձ հայտնի չէ»,- Դատավորների ընդհանուր ժողովից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը հրաժարականի վերաբերյալ դիմում է ներկայացրել ԲԴԽ։ ԲԴԽ որոշմամբ, սեպտեմբերի 22-ից նրա լիազորությունները համարվոմ են դադարած։
Հարցին՝ մամուլի հրապարակումների համաձայն, ԲԴԽ նախագահի պաշտոնում շրջանառվում է արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի անունը, Ա.Հովհաննիսյանն ասաց. «Ես էլ եմ մամուլից տեղեկացել, որ հնարավոր է նման նշանակում լինի։
Եթե Կարեն Անդրեասյանն իր նախկին տրամադրվածությամբ պետք է գա, ես լավ չեմ նայում։ Եթե գալիս է արդյունավետ աշխատանք իրականացնելու, որևէ վերապահում չունեմ։
Եթե պետք է խոսեն ինչ-որ կոռուպցիոն, կլանային դատավորների մասին, ու դա մնա զուտ խոսակցություն, որևէ կոնկրե...
Կարդալ ամբողջովին