Դեպի վերեւ

Կ. Ռուբինյանն ու Թ. Պողոսյանն առաջիկա ընտրություններին չեն մասնակցի, Ռ. Հակոբյանն ու Վ. Խաչատրյանը դեռ չեն որոշել, Ա. Ախոյանը՝ կմասնակցի ՀՀԿ-ի հետ

tert.am01/17/2017, 11:35
  • Email
  • Facebook
  • Twitter

Կ. Ռուբինյանն ու Թ. Պողոսյանն առաջիկա ընտրություններին չեն մասնակցի, Ռ. Հակոբյանն ու Վ. Խաչատրյանը դեռ չեն որոշել, Ա. Ախոյանը՝ կմասնակցի ՀՀԿ-ի հետ


Քաղաքական անհատ գործիչներն այսուհետ նոր Սահմանադրության համաձայն կարող են օրենսդիր աշխատանքով զբաղվել միայն որևէ կուսակցության ցուցակում ընդգրկվելով: Որևէ գործիչ չի կարող առանձին մասնակցել խորհրդարանական ընտրություններին. պատգամավորական մանդատ ստանալու համար քաղաքական գործիչները ընտրություններին պիտի մասնակցեն քաղաքական ուժի հետ:
Tert.am-ը անհատ, անկուսակցական գործիչներից փորձեց պարզել՝ մասնակցելո՞ւ են ԱԺ ընտրություններին, թե՞ ոչ:
ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանն ասաց, որ դեռ չի հստակեցրել մասնակցելո՞ւ է ընտրություններին, թե ոչ, ի՞նչ ձևաչափով կամ ո՞ր քաղաքական ուժի հետ:
Իրավապաշտպան Վարդան Խաչատրյանն էլ Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ դեռ որոշում չունի՝ մասնակցելո՞ւ է խորհրդարանական ընտրություններին, թե ոչ: Միաժամանակ, Խաչատրյանն ասաց, որ «մի շարք ընդդիմադիր ուժերի հետ բանակցություններ վարում է, բայց դեռ չի հստակեցրել»:
ՀՀՇ-ից հեռացած, ԱԺ նախկին պատգամավոր Կարապետ Ռուբինյանն էլ ասաց, որ ընտրություններին մասնակցելու է որպես ընտրող: Նա նշեց, որ անձնական պատճառներով վերջին 3 տարում շատ է բացակայել երկրից, ուստի, ըստ օրենքի, առաջադրվելու իրավունք, կարծես թե, չունի: Բացի այդ, Ռուբինյանը շեշտեց նաև, որ եթե ընտրություններին մասնակցելու իրավունք էլ ունենար, միևնույն է՝ չէր առաջադրվի նվազագույն անհրաժեշտ ֆինանսական միջոցների բացակայության պատճառով: «Էլ չասեմ, հավանաբար գիտեք, որ ոչ մի կուսակցության անդամ կամ ակտիվ համակիր չեմ և ցուցակների շուրջ ընթացող ներկայիս եռուզեռից շատ հեռու եմ»,- հավելեց նա:
Tert.am-ը փորձեց ԱԱԾ նախկին ղեկավար, Տարածաշրջանային հետազոտությունների կենտր...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 485 487.5
EUR 515.5 520
RUR 8.1 8.18
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վերեւ