Այսօր՝ հուլիսի 22-ին, Բաքվի վերաքննիչ դատարանում ավարտվել է ՀՀ 13 քաղաքացիների քրեական գործով դատավարությունը: 13 ռազմագերիները մեղադրվում են Ղարաբաղում հայկական ահաբեկչական զինված խմբի կազմում մարտերին մասնակցելու մեջ: Այսօրվա դատական նիստում կարդացել են դատավճիռը:
Հայկազ Հովհաննիսյանը, Վարազդատ Մանուկյանը, Դավիթ Ստեփանյանը, Լևան Թոսունյանը, Արթուր Բաղդասարյանը, Սերոբ Ավագյանը, Վարազդատ Հարությունյանը, Ժորա Մանուկյանը, Հրայր Հերաբյանը, Նարեկ Գասպարյանը, Գրիգոր Կյուրեղյանը, Աշոտ Գևորգյանը և Մարտին Աղրամանյանը դատապարտվել են 6-ական արվա ազատազրկման:
Դատարանը հայտարարել է, որ պատիժը առավելագույն անվտանգության բանտում անցկացնելուց հետո բոլորը բռնի կարտաքսվեն:
Նիստը նախագահել է դատավոր Էլդար Իսմայիլովը:
Դատախազը մեղադրյալներից յուրաքանչյուրի համար պահանջել է 7 տարվա ազատազրկում և արտաքսում պատիժը կրելուց անմիջապես հետո: Փաստաբանները պահանջել են մեղադրյալների արդարացում:
Իրենց տրված վերջին խոսքում ամբաստանյալները նույնպես դատարանից խնդրել են արդարացնել իրենց:
Ըստ Ադրբեջանի դատախազության, շինծու քրեական գործերով քննության արդյունքում պարզվել է, որ 2020 թվականի նոյեմբերի 26-27-ը «զինված խմբերի անդամները» ապօրինի հատել են Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանը՝ անտառային հատվածում և դիրքեր զբաղեցրել հյուսիսարևմտյան մասում, Հադրութի շրջանում:
Նշվում է, որ խումբը ծրագրել է զինված հարձակումներ իրականացրել երկրի տարածքում տեղակայված ձեռնարկությունների, հաստատությունների, կազմակերպությունների, ինչպես նաև ֆիզիկական անձանց նկատմամբ`հասարակական անվտանգության խախտման նպատակով, ճնշում գործադրելով Ադրբեջանի պետական մարմինների և միջազգային կազմակերպությունների կողմից որոշումների կայացման վրա, բնակչության շրջանում խուճապ ստեղծելով:
Ադրբեջանը կե...
Կարդալ ամբողջովին
