Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ:
Օրերս «ՀայՓոստ» ՓԲ ընկերության փոստի փոխանակման կենտրոնի մաքսային հսկողության գոտում ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցները ԱԱԾ աշխատակիցների հետ համատեղ, մաքսային զննման են ենթարկել Հայաստանի Հանրապետությունից Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացու անունից Ավստրալիա արտահանվող միջազգային փոստային առաքանին: Զննման արդյունքում հիշյալ առաքանիում հայտնաբերվել է շուրջ 6 կգ ընդհանուր քաշով, գունավոր նախշերով 7 անթև բաճկոն: Այդ բաճկոնների ներքին մասերում առկա սպունգանման զանգվածները ներծծված են եղել «ափիոն» տեսակի թմրամիջոցի շագանակագույն փոշենման զանգվա...
Կարդալ ամբողջովին
