Դեպի վեր

Արցախի ԱԳ նախարարը քիչ հավանական է համարում նոր պատերազմը՝ հաշվի առնելով ռուս խաղաղապահների ներկայությունը

panarmenian.net05/4/2021, 3:30
  • Email
  • Facebook
  • Twitter

Արցախի ԱԳ նախարարը քիչ հավանական է համարում նոր պատերազմը՝ հաշվի առնելով ռուս խաղաղապահների ներկայությունը

4 մայիսի 2021 - 19:25 AMT

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հարցը շարունակելու է օրակարգային մնալ։ Այդ մասին Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը հայտարարել է «Արցախ. ներկան և ապագան» ծրագրի շրջանակում Արցախի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության ներկայացուցիչների հետ հանդիպմանը։

Բաբայանը քիչ հավանական է համարել նոր պատերազմը՝ հաշվի առնելով ռուս խաղաղապահների ներկայությունն Արցախում։

«Այս իրավիճակում ցանկացած հարձակում լինելու է հարձակում Ռուսաստանի դեմ»,- ասել է արտգործնախարարը՝ ընդգծելով նաև Արցախի սուբյեկտայնության պահպանման անհրաժեշտությունը, գրում է Արմենպրեսը։

Խոսելով Արցախի սուբյեկտայնության պահպանման անհրաժեշտության մասին՝ նախարարն ընդգծել է. «Պետք է Սփյուռքում և Հայաստանում շարունակեն Արցախն ընկալել որպես սրբություն: Պետք է բարձր պահենք մեր ազգային դիմադրողականությունը, ուժեղ պահենք մեր արժեհամակարգը: Ցանկացած բարդություն նաև հնարավորություններ է ստեղծում: Պետք է կարողանալ այդ հնարավորությունները ճիշտ օգտագործել», տեղեկացնում է ԱՀ ԱԳՆ-ն։

ԱԳ նախարարը հանդես է եկել բանախոսությամբ՝ ներկայացնելով երկրի առջև ծառացած ոլորտային խնդիրները, աշխարհաքաղաքական զարգացումները, մարտահրավերներն ու դրանց դիմակայ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 518.5 523.5
EUR 626 641
RUR 6.95 7.2
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր