Դեպի վեր

Զինվորին համոզել են, թե հողերը ծախել են, դիրք պահելն իմաստ չունի․ սա «5-րդ շարասյուն» չէ, բա ինչ է. Արծրուն Հովհաննիսյան

armtimes.com03/18/2023, 2:18

Զինվորին համոզել են, թե հողերը ծախել են, դիրք պահելն իմաստ չունի․ սա «5-րդ շարասյուն» չէ, բա ինչ է. Արծրուն Հովհաննիսյան

«Այն, ինչ ասել է վարչապետը «5-րդ շարասյան» մասին, ցավոք, ճշմարտություն է։ «5-րդ շարասյուն» կոչվածը միայն զինված ուժերում չէ, որ գործել է, բայց բանակն էլ միայն այդ շարասյան պատճառով չի պարտվել»:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է ռազմական փորձագետ, Պաշտպանության նախարարության նախկին աշխատակից Արծրուն Հովհաննիսյանը՝ ի պատասխան «5-րդ շարասյան» պատճառով 44-օրյա պատերազմում պարտվելու վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին մեր հարցին։

«44-օրյա պատերազմի ժամանակ իրենց կյանքը չխնայած հազարավոր հերոս հայորդիների կողքին, այո, մեզանում եղել են նաեւ դավաճանական գործողություններ իրականացրած ստորներ, ստահակներ։ Այդ ստահակները այսօր էլ, փաստորեն, շարունակում են իրենց սեւ գործը եւ նոր ձեռք բերված զենք-զինամթերքի մասին, ըստ իրավապահ մարմինների հաղորդագրությունների, հասցրել են տեղեկություններ փոխանցել հակառակորդին»,- նկատում է Հովհաննիսյանը, որը, հիշեցնենք, 44-օրյա պատերազմի օրերին ղեկավարում էր «Հայկական միասնական հարթակ» կենտրոնի ամենօրյա մամուլի ասուլիսները։

Արծրուն Հովհաննիսյանին հարցինք՝ որպես ռազմի դաշտից եկած ինֆորմացիոն հոսքերին քաջածանոթ գործիչ՝ իրեն պատերազմի օրերին հասե՞լ են տեղեկություններ, թե այսինչ տեղում այսինչ մարդիկ հակապետական քարոզչություն են իրականացվում, խուճապ ու անորոշություն տարածում։ Վարչապետը, օրինակ, 2020 թ․ հոկտեմբերի 8-ի ֆեյսբուքյան իր գրառման մեջ ահազանգել էր, թե՝ «առաջնագծի հատվածներից մեկում ինչ-որ մարդիկ գնացել, կռվող զինվորներին համոզել են, որ «Նիկոլը հողերը ծախել է, սա իրականում պայմանավորված պատերազմ է, ձեզ էստեղ բերել-մսաղացի մեջ են գցել, որ կոտորեն, որ պայմանավորվածությունը չերևա, դիրքերը պահելը իմաստ չունի»»։

Ի պատասխան՝ Պն նախկին աշխատակիցն ասում է․ «Անկեղծ ասած՝ հիմնական հոսքերից նման ինֆորմացիա չի հասել, բայց կային տարբեր ասեկոսեներ, խոսակցություններ, ես դրանց մասին նաեւ պարզաբանումներ եմ տվել Քննչական կոմիտեում։ Եթե անկեղծ ասեմ՝ պատերազմի թոհուբոհի մեջ, հարափոփոխ իրավիճակում, ցավոք, սկզբում ուշադրություն չենք էլ դարձրել նման խոսակցություններին, չենք էլ կարեւորել՝ կարծելով, որ եթե նման քարոզչություն անողներ կան, ապա դրանք այնքան թույլ ու մարգինալ կարող են լինել, որ չեն կարող ազդել իրավիճակի վրա։ Արդեն պատերազմից հետո պարզվեց, որ հեչ էլ թույլ չեն եղել, լավ էլ ազդեցություն են ունեցել, սկսեցին դեպքեր ու դրվագներ ի հայտ գալ, շատերը սկսեցին խոսել այդ մասին։ Պատերազմի օրերին, կրկնում եմ, նման ասեկոսեներին, որոնք գալիս էին զորքերից եւ կամավորականներից, կարեւոր տեղ չէի տալիս ու այդ մեծ ծավալը ընդհանուր հոսքերի մեջ չէի նկատում»։

Նկատեցինք, որ պատերազմի օրերին 5-րդ շարասյունը շատ ակտիվ էր նաեւ սոցցանցերում, մասնավորապես մեծաթիվ հետեւորդներ ունեցող ֆեյք էջերը մարտական գործողությունների, «հողեր հանձնելու», վարչապետի ընտանիքի անդամների, պետական, ռազմական գործիչների, նաեւ՝ Արծրուն Հովհաննիսյանի մասին հայհոյախառն, ոչ նորմատիվային բառապաշարով գրառումներ էին կատարում, որոնք բազմաթիվ հավանումներ ու մեծ տարածում էին գտնում։

«Այո, այդպիսի ֆեյքեր կային, բայց կային նաեւ ոչ ֆեյքեր, իրական օգտատերեր, որոնք կեղծ ինֆորմացիա էին տարածում, թե՝ «վայ, հակառակորդը էսինչ ուղղությամբ առաջ է եկել, այսինչ դիրքը վերցրեց, էսինչ ուղղությամբ մեր զորքերը նահանջեցին, այն մի վայրում տարհանում է իրականացվում» եւ այլն։ Այս քարոզչությունը, ի դեպ, տարվում էր նաեւ 44-օրյա պատերազմից հետո։ Սա նույնպես «5-րդ շարասյան» ձեռագիրն է։ Մի դրվագի մասին էլ նշեմ․ մարդիկ կային, չգիտեմ՝ ովքեր էին, որոնք ՀՀ ԶՈՒ տարբեր ստորաբաժանումները մարտական գործողությունների գոտի տեղափոխելուն խոչընդոտում էին, ճանապարհ էին փակում։ Սրանք «5-րդ շարասյուն» չեն, բա ի՞նչ են։ Այնքա՜ն բան կարելի է նշել, չեմ ուզում հիմա ամբողջ նեգատիվը վերհիշել»։

Նկատենք՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի քննարկման ժամանակ, որին ներկա էին ուժային կառույցների ղեկավարները, արծարծվեց նաեւ բանակում առկա արատավոր երեւույթների, այդ թվում՝ «5-րդ շարասյան» թեման, եւ խոսվեց դրա «գլուխը ջարդելու» անհրաժեշտության մասին։ Այս առնչությամբ Արծրուն Հովհաննիսյանը նկատում է՝ պետությունների կայացման գործում շատ կարեւոր է այն, թե որքանով է տվյալ պետությունը էֆեկտիվ իր ներսում հակապետական գործողությունները ոչնչացնելու հարցում։

«Որքան էֆեկտիվեն նման գործողությունները, այնքան կայացած է պետությունը։ Եթե պետությունը էֆեկտիվ չէ այդ առումով, ուրեմն որպես պետություն գոյություն չունի։ Ցանկացած ֆորսմաժորի ժամանակ այդ երեւույթը ուղղակի կպայթի, եւ պետությունը գոյություն չի ունենա։ Այստեղ կա մի կարեւոր պահ՝ քարոզչական էլեմենտը, որ «5-րդ շարասյան» ցանկացած դրսեւորման հետ զուգահեռ պետք է բարձրաձայնել նաեւ պետության համար կյանքն ու առողջությունը չխնայած քաղաքացիների, նրանց կյանքի հերոսական դրվագների մասին, որպեսզի հասարակական լայն շերտերը տեսնեն, որ տականքի, դավաճանի կողքին կա նա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր