Դեպի վեր

«Տեսնես՝ երեխաներս ինձ հասկացա՞ն. մենք տուն ենք վերադառնում, բայց մտքով մնում ենք դպրոցում. ուսուցչուհի Սոֆյա Քերոբյան

armtimes.com10/5/2022, 5:36
  • Email
  • Facebook
  • Twitter

«Տեսնես՝ երեխաներս ինձ հասկացա՞ն. մենք տուն ենք վերադառնում, բայց մտքով մնում ենք դպրոցում. ուսուցչուհի Սոֆյա Քերոբյան

Մի՛ վախեցիր երեխաներից, նրանք այնքան էլ սարսափելի չեն, թեև իրենք շատ են, դու՝ մենակ․ սրանք եղել են այն խոսքերը, որոնք երիտասարդ ուսուցիչ Սոֆյա Քերոբյանը ասել է ինքն իրեն, երբ առաջին անգամ մտել է դասարան ու դասավանդել։

Ուսուցչի ուղին տիկին Սոֆյային ուղեկցում է շուրջ 31 տարի։ Ասում է՝ դեռ «40 տարվա» մանկավարժ չէ, բայց հասցրել է շատ բան տեսնել և հասկանալ՝ որպես ուսուցիչ։ Երբեմն ծանր ընտրության առաջ կանգնել, հիասթափվել է, բայց երբեք չի կոտրվել. իրավունք չունի։ Ըստ նրա՝ որքան էլ ուսուցչի մասնագիտությունը փորձեն արժեզրկել, չգնահատել, միևնույն է, նա մեծ պատասխանատվությամբ կանգնած է պետական անվտանգության այնպիսի կարևոր առաջնագծում, ինչպիսին կրթությունն է։

«Ինչպես ընտրեցի իմ մասնագիտությունը․ սիրում էի գրականությունը, գրադարաններում թիվ մեկ ընթերցողն էի։ Գրքերի աշխարհն ինձ համար, Չարենցի ասած, տիեզերք է անեզր, բազմապիսի, գունեղ, տարբեր բովանդակություններով։ Ունեցել եմ լավ ուսուցիչներ, որոնք արթնացրին իմ մեջ սերը մասնագիտությանս հանդեպ։ Գրքերը մեծ ճանապարհ բացեցին ինձ համար։ Այդ մոտիվացիայով էլ ընդունվեցի բանասիրության ֆակուլտետ»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում պատմում է Քերոբյանը։

Նա համալսարանը ավարտելուց հետո սկզբում երեք տարի աշխատել է Երևանի 169 միջնակարգ դպրոցում, այնուհետև՝ տեղափոխվել Կոտայքի մարզ. Բալահովիտի միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհին է։ Նկատում է՝ մարդուն ուսուցիչ դարձնում է արարելու, երկիրը սիրելու ու հայրենիքի նկատմամբ ունեցած հպարտությունը։

Ուսուցիչը ոչ միայն պետք է խրատի, այլ նաև սովորեցնի ու արժեհամակարգ ձևավորի

Ուսուցիչն է, որ մարդու մեջ պետք է ձևավորի մարդկային գծերը, օգնի նոր կյանք մտնող երեխային հարաբերակցվել շրջապատի, շփվել մարդկանց հետ։ Այդ կարևորագույն հատկանիշն է, որ մարդուն դարձնում է ուսուցիչ։ Սեր է պետք դեպի աշխատանքը, երեխաների նկատմամբ, երեխային զգալու հնարավորություն, ճանապարհներ, եզրեր գտնելու ձգտում, թե ինչպես երեխային գիտելիք տալ։ Ուսուցչությունը մարդակերտության, ապրումակցելու մասին է։

Ուսուցիչն ինքը պետք է հասկանա՝ որն է իր դերը՝ որպես ուսուցիչ

Յուրաքանչյուր ուսուցիչ ինքը պետք հասկանա, թե որն է իր դերը, ինչու է ինքը ընտրել ուսուցչի աշխատանքը։ Ինձ համար այն գիտելիք տալն է և երեխային, որպես մարդ, դաստիրակելը։ Իհարկե, սա միայն խոսքով չէ․ ուսուցիչը միայն խոսքով չէ, որ սովորեցնում է երեխային, նա այնքան պատասխանատվություն պետք է իր վրա զգա, որ երեխան տեսնի՝ ուսուցչի խոսքի և գործի մեջ ոչ մի տարբերություն չկա։ Նվիրումը քո աշխատանքին մեծ բան է։ Մենք տարբեր տարիքի երեխաների հետ ենք շփվում․ իրենք փորձում են մեզ հասկանալ, մենք՝ իրենց։ Ամեն հեռացող աշակերտի հետ մեր մի մասնիկն է գնում, մենք ապրում ենք նրանց մեջ։ Ուսուցիչը տուն է վերադառնում, բայց մտքով դեռ դպրոցում է, իրեն նայող երեխաների հայացքներն է հիշում, մտածում է՝ «ինչ-որ բան գուցե այն չբացատրեցի, երեխաներս ինձ հասկացա՞ն»։

Երեխաների մոտ հարգանքը ամեն ուսուցիչ իր որակով է ձևավորում

Երեխաները զգում են՝ արդյոք իրենց դիմաց կանգնած է իր մասնագիտությանը նվիրված ա՞նձ։ Այս դժվար պայմաններում, դժվար օրերում ուսուցչի մասնագիտությունը բարդ է բոլոր առումներով։ Հին ֆիլմ կա, որտեղ հարցնում են՝ «ինչո՞ւ բաժանվեցիր ամուսնուցդ», ասում է՝ «ես հասկացա, որ ամուսնուս հետ պետք է ֆիլմ գնալ, զբոսնել». շատ ուսուցիչներ չունեն ժամանակ իրենց անձնական կյանքին ուշադրություն դարձնելու համար։ Այդ է պատճառը, որ երիտասարդները քիչ են ձգտում դեպի ուսուցչի մասնագիտությունը, բայց եթե ընտրում ես, պետք է անձնական կյանքն ու կյանքը՝ որպես ուսուցի...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 0 99999999
EUR 0 99999999
RUR 0 99999999
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր