Դեպի վեր

Բերդ քաղաքում «Թումո» տուփ է բացվել

armenpress.am12/28/2020, 3:24
  • Email
  • Facebook
  • Twitter

Բերդ քաղաքում «Թումո» տուփ է բացվել

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի, ՀՀ կենտրոնական բանկի և «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ընկերության համագործակցության շրջանակներում դեկտեմբերի 28-ին Տավուշի մարզի սահմանամերձ Բերդ քաղաքում բացվել է Հայաստանում երկրորդ «Թումո» տուփը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին «Թումո»-ի հաղորդակցման բաժնից։

«Բացման միջոցառմանը Թումոյին և Բերդի Թումո տուփի հովանավորներին միացան ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, ՀՀ կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը, Թումո շրջանավարտներ ու Տավուշի տուփի ապագա ուսանողներ:

Ողջունելով ներկաներին` Թումո կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը նշեց. «Թումո տուփի գաղափարը ծնվեց տարիներ առաջ, երբ Թումո Դիլիջանում Homeland Development Initiative Foundation-ի հետ Բերդի պատանիների համար անցկացրեցինք գրաֆիկական դիզայնի հատուկ դասընթաց, որի մասնակիցները ստեղծեցին մեղրի և հատապտուղների փառատոնի բրենդավորում: Ոգեշնչվելով մասնակիցների հաջողությամբ` մենք սկսեցինք աշխատել Հայաստանի և Արցախի փոքր քաղաքներում ու գյուղերում մինի-Թումոների ստեղծման և արդեն գործող մեծ կենտրոնների հետ դրանց միավորման գաղափարի վրա: Խորհրդանշական է, որ այսօր այս միջոցառմանը մասնակցում են նաև այդ դասընթացի մասնակիցները` ներկայացնելով իրենց աշխատանքի արդյունքերը»:

«Շնորհավորում եմ Թումո կենտրոնին, Բերդ համայնքի բնակիչներին Թումո տուփի բացման կապակցությամբ: Շատ կարևոր է մեր համայնքներում այսպիսի ենթակառուցվածքի առկայությունը: Այն հավելյալ հնարավորություններ է տալիս մեր երեխաներին այլընտրանքային կրթություն ստանալու, նոր տեխնոլոգիաներին ծանոթանալու և տեսնելու, թե ինչպես են այդ տեխնոլոգիաները փոխում աշխարհն ու տարբեր ոլորտներ` սկսած գյուղատնեսությունից մինչև պաշտպանություն»,- իր խոսքում ասաց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

Համագործակցությանն ու նախագծի կարևորությանը անդրադարձավ միջացառմանը ուղիղ կապով միացած Ամունդի-ԱԿԲԱ ընկերության տնօրեն Հովիկ Մազեջյանը. «Երբ մենք որոշեցինք սոցիալական պատասխանատվության մշակույթ ներդնել, որպես ոլորտներ ընտրվեցին կրթությունն ու մշակույթը: Թումո կենտրոնին որպես գործընկեր ընտրելը շատ բնական էր, քանի որ մեր նպատակներն այս ոլորտներում համընկնում էին: Որպես արդյունք մենք ունեցանք այս նոր մինի-Թումոն Բերդում` նոր հնարավորություններ բացելով համայնքի կրթական կյանքում»:

Թումո տուփ նախագծի նպատակը փոքր համայնքների պատանիների համար Թումոյի կրթական ծրագիրը հասանելի դարձնելն է։ Այն ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 518 522.5
EUR 623 635.5
RUR 6.98 7.21
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր